ՄԵԶ ՀԱՄՈԶՈՒՄ ԷԻՆ՝ ԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԼՂ-ԻՑ, ԱՊԱ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀԸ ԿԳԱ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ. ՄԱՐՈՒՔՅԱՆ
ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․
ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․
Կարեն Սարգսյանը, որը ներկայանում է իբրև սոցիոլոգ-վերլուծաբան, իշխանական հեռուստաընկերություններից մեկի եթերում ասաց. «Ժամանակն է փակել ինչ-որ «Դոստոևսկու տունն» ու «Ռուսական գրքի տունը»: Քրիստոնեա-դեմոկրատների գաճաճ կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը իշխանական մեկ այլ հեռուստաալիքի եթերում հայտարարեց, թե «հայերը պետք է ազատվեն ամեն իսկական ռուսականից», օրինակ՝ գրող Դոստոևսկուց, որը «իսկական ռուս» էր: Ուկրաինայում պարոն սոցիոլոգից ավելի հեռուն գնացին, այնտեղ պարզապես այրեցին ռուսերեն գրքերը։ Իսկ Դոստոևսկին երբեք «իսկական ռուս» չի եղել, մեծ գրողի հայրը լիտվացի էր՝ Դոստաուսկաս ազգանունով:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է արտահայտվի սահմանը, և ըստ այդմ՝ ինչը Հայաստան է, Հայաստան է, ինչը Հայաստան չէ` Հայաստան չէ: Հիմա այս ասելիքի ներքո պետք է համաձայնեցնել դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները»,- հայտարարեց Փաշինյանը՝ վկայակոչելով Ալմա-Աթայի բանաձևը, որը ստորագրելով նախկին միութենական հանրապետությունները հայտարարել են, իր խոսքերով, իրենց պետական անկախության մասին, իսկ նախկին վարչական սահմանները վերածվել են պետականի։
Արխիվները միշտ հետաքրքիր աղբյուր են եղել ոչ միայն ուսումնասիրող-հետազոտողների, այլ նաև լայն հասարակության համար: Նաև դրանց վրա է հենվում հասարակության պատմությունն ու հիշողությունները:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև․
Հայոց ցեղասպանության զոհերի ամբողջական ցուցակ կազմելու Հայաստանի իշխանությունների գաղափարն ընդհանուր առմամբ բացասական արձագանք է առաջացրել հասարակության շրջանում։ Քննադատները կարծում են, որ ողբերգության 109-րդ տարելիցի նախաշեմին իշխանությունները գիտակցաբար ջուր են լցնում Անկարայի ջրաղացին՝ հաշվի առնելով, որ զոհերի թվի վերաբերյալ ցանկացած քննարկում Ցեղասպանության փաստը դարձնում է առևտրի և շահարկման առարկա, ինչը ձեռնտու է բացառապես այդ ոճրագործությունը չճանաչող ժամանակակից Թուրքիային։ Ցուցակների «ստուգման» գաղափարը ոչ միայն վտանգավոր է քաղաքական առումով, այլև անիրագործելի է զուտ տեխնիկապես, նշում են մասնագետները։
2018թ. ապրիլի 26-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ամբիոնից Փաշինյանը հնչեցրեց իր հայտնի արտահայտությունը. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով ու առաջարկով, կա՛մ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ 6 տարի անց այդ արտահայտությունը կհնչեր այսպես. «Կա՛մ ես կմնամ Հայաստանի վարչապետի պաշտոնում, կա՛մ չի լինի բուն Հայաստանը»։
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է անպաշտպան անձանց նկատմամբ, խոշտանգելով նրանց բանտում, կամ նրանց անհետացնելով, ապա հանկարծ այդ նույն խոսքը որևէ կապ չունի ռասսայական խտրականության դրսևորումների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի հայցեը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին։
Ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների նպատակը ոչ թե ընտանիքում բռնությունը կանխարգելելն է, այլ աստիճանաբար համասեռամոլներին ընտանիք կազմելու և երեխաներ որդեգրելու իրավունք վերապահելը, ինչով էլ թելադրված էր արտաքին ուժերի համառությունն ու ճնշումները: Այս մասին գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը` Sputnik Արմենիային տրամադրած իր հոդվածում։
Չինգիզ Այթմատովի թեթև ձեռքով գործածության մեջ մտավ «մանկուրտ» հասկացությունը։ «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի սյուժեով՝ մանկուրտը գերեվարված մարդ է, որին վերածել են տիրոջը բացարձակ հնազանդ և իր անցյալից ոչինչ չհիշող անհոգի ստրկական արարածի։ Փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը գործածվում է իր պատմական, ազգային արմատների հետ կապը կորցրած, իր տոհմը մոռացած մարդուն բնորոշելու համար: Համաձայնեք, ոմն վարչապետի ճշգրիտ դիմանկարն է, որը գերի է ընկել Ալիևին, ուստի կատարում է նրա բոլոր քմահաճույքները։