ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Քարոլ ՄՈՆԱԳԱՆ․ ԼՂ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2024-03-21 11:20

Միացյալ Թագավորության խորհրդարանում քննարկում է անցկացվել «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկման ընթացքում պատգամավոր Քարոլ Մոնագանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը երբեք հեռու չէ: