ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Կոմերսանտ». ՄՈՍԿՎԱՅԻ ԲԱՔՎԻ ԺԱՄԱՆԱԿԸ

2024-04-22 11:25

Իլհամ Ալիևի ապրիլի 22-ին Մոսկվա նախատեսված մեկօրյա աշխատանքային այցի մասին անցած շաբաթվա վերջում հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում իրականացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- ասվում է հակիրճ հաղորդման մեջ, որը չի ներառում երկու երկրների և նրանց առաջնորդների փոխգործակցության բոլոր նրբությունները։ Խորհրդանշական իրադարձությունը, որը առիթ հանդիսացավ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի առաջին անձնական հանդիպման համար, «այն բանից հետո, երբ երկու առաջնորդները վստահորեն հաղթեցին իրենց երկրներում այս տարվա  նախագահական ընտրություններում», ԲԱՄ-ի՝ Բայկալ-Ամուրյան մայրուղու, շինարարության մեկնարկի 50-ամյակն է, գրում է Коммерсант-ը։