ԿՈՐՍՎԱԾ ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԵՐ ԱՐԺԵՑԱԾ ԴԻՍԿՈՏԵԿ
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես իրեն կպահեր ոմն բացառիկ ճիվաղը, եթե 2011-ին ստորագրվեր Կազանի փաստաթուղթը։ Եվ հինգ շրջաններն անցնեին Ադրբեջանին՝ միջանկյալ անորոշ կարգավիճակի դիմաց։ Ինչպես այդ արարածը կցատկոտեր ավտոտնակների տանիքներին՝ աղեկտուր ճիչեր արձակելով դավաճանության մեղադրանքով, ինչպես կկրծոտեր խոսափողը խորհրդարանում և ինչ լուտանքներ կթափեր իշխանությունների գլխին իր թերթոնում։
Եվ ինչ եք կարծում, Սերժ Սարգսյանը չէ՞ր պատկերացնում այդ արարածի գալիք վայնասունը՝ պատրաստ լինելով ստորագրել Կազանի փաստաթուղթը։ Ինչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը չէ՞ր պատկերացնում մեղադրանքների այն մասշտաբը, որ կթափվեին իր գլխին, եթե 2001-ին Քի Ուեսթում ստորագրվեր կարգավորման տարբերակը, որը ենթադրում էր Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապ։ Ըստ էության, այդ մեղադրանքներն արդեն եղել են... Բայց Քոչարյանի, Սարգսյանի և ոմն բացառիկ ճիվաղի միջև մեծ տարբերությունը հենց այն է, որ նրանք չէին վախենում դավաճանության մեղադրանքներից, եթե համոզված էին, որ ճիշտ են վարվում՝ հանուն պետության շահերի։
Բայց մի օր, այդպես ստացվեց, մենք որոշեցինք, թե դա արդեն հավերժական իրողություն է, Արցախը մերն է առհավետ, անվտանգությունը միշտ կլինի ամենաբարձր մակարդակի վրա, բանակը՝ անվերապահ մարտունակ ու լավ զինված, դաշնակիցները՝ միշտ պատրաստ աջակցելու մեզ։ Ի՞նչ խնդիր. այդպես էլ պետք է լինի... Ուստի որոշեցինք, թե այդքանը քիչ է։ Ձանձրալի։ Թամաշա է պետք, որ զվարթ ապրենք։ Պետք են ցատկեր ավտոտնակների տանիքներին, ոգևորված երիտասարդ դեմքեր, երթեր՝ ի պաշտպանություն «մշակութային բազմազանության» և այլն, և այդպես շարունակ... Չէ՞ որ այդ ամենը այնպիսի՜ դրայվ է։
Եվ ահա իշխանության եկավ ճիվաղը, որը, ի տարբերություն Քոչարյանի ու Սարգսյանի, կարողանում էր մագլցել փողոցային լապտերների սյուներն ի վեր, բարձրախոսը ձեռքին ցատկոտել ավտոտնակների տանիքներին։ Դա զվարճալի թվաց, և մենք ներքաշվեցինք համազգային դիսկոտեկի մեջ։ Ու մինչ մենք երգում ու պարում էինք, փողոցներում խորոված անում, լուսանկարվում, հատուկ ծառայությունները ճիվաղի հրահանգով պայքարում էին «սատանայի կամակատարների» դեմ, իսկ ոստիկանությունը, ի ուրախություն ճիվաղի, ուղիղ եթերում ասֆալտին էր փռում նրա հակառակորդներին, ոմն մեկը գաղտագողի պատրաստվում էր պատերազմի։
Իսկ ճիվա՞ղը: Իսկ նա՝ ի՞նչ… Նա վախենում էր դավաճանության մեղադրանքներից. չէ՞ որ բնավ նրա համար չէր ցատկոտել տանիքներին, որ դիմի ամբոխի հավանությանը չարժանացող քայլերի: Եվ նա պայմանավորվեց, որ ոչինչ չի ստորագրելու, քանի որ ինքը հպարտ արարած է, ուստի թող երկու տարի խաղաղություն լինի, մինչև որ ոմն երիտասարդ ավարտի բանակային ծառայությունը. դե, իսկ հետո թեկուզ ամեն ինչ չորանա, վերցրեք՝ ինչքան կարող եք, իսկ ես խաղաղության այդ երկու տարիների դիմաց կօգնեմ ձեզ՝ ինչով կարող եմ…
Եվ օգնեց՝ ինչպես կարող էր. իրար դեմ էր հանում մարդկանց, վարկաբեկում ու փլուզում ձեռքի տակ ընկած ամեն ինչ։ Թամաշաների պակաս չկար, շա՜տ զիլ դիսկոտեկ ստացվեց։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ սկսվեց պատերազմը, շատերին թվում էր, թե դա ընդամենը զվարճալի դիսկոտեկի շարունակությունն է՝ բանակային համազգեստ հագած նոր դիջեյներով…
Իսկ ճիվա՞ղը: Իսկ նա՝ ի՞նչ։ Այո,ճիվաղը հասկանում էր, որ դիսկոտեկն ավարտվել է, բայց չէր շտապում այդ մասին ասել։ Չէ՞ որ այդժամ հնարավոր կլիներ ավելի շուտ դադարեցնել պատերազմը, բայց դա չէր կարելի անել։ Քանզի այդ դեպքում ճիվաղին կարող էին մեղադրել նրանում, թե դիսկոտեկը չափազանց շուտ ավարտվեց։ Եվ պատկերը գեղեցիկ չէր լինի։ Ուստի պետք չէր շտապել, պետք էր ասել, թե պատրաստ է մեռնել հանուն հայրենիքի, կնոջն ուղարկել փորի վրա սողալու, պետք էր ժամանակ ձգել, հանձնել այն ամենը, ինչ հնարավոր է, հազարավոր երիտասարդների, հայրենասերների կյանքեր խլել, որպեսզի այսօր ասի. «Ե՞ս։ Իսկ ես՝ ի՞նչ։ Ես ամեն ինչ արել եմ, որ դիսկոտեկը շարունակվի։ Դե, չստացվեց...»։
Այսօր շատերը, ովքեր անչափ զվարճացել են այդ դիսկոտեկում, ամենաակտիվ մասնակցություն են ցուցաբերում ճիվաղի դեմ պայքարին, ոմանք առաջին շարքերում են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց։ Անկեղծ։ Քանզի սեփական սխալներն ընդունելը նույնպես արիություն է: Եվ որպեսզի այս պատմությունն այլևս երբեք չկրկնվի, որպեսզի մի օր. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ վաղ չէ մյուս օրը, այլ տարիներ անց, այն թվա պարզապես հրեշավոր թյուրիմացություն, անչափ կարևոր է ընդունել, որ ճիվաղը՝ ճիվաղ, այստեղ նույնիսկ նշանակություն չունի՝ դավաճան է նա, թե պարզապես իր ճակատագիրն է այդպիսին՝ ողջ կյանքում լինել շանտաժիստ, ստախոս ու ավերիչ. այդ ամենն արդեն կարևոր չէ: Կարևոր է ընդունել, որ բացի ճիվաղից ու նվագակցող երաժշտախմբից, մեղքի իրենց բաժինն ունեն նաև նրանք, ովքեր այնքա՜ն զվարթ պարում էին կորսված երկիր և հազարավոր կյանքեր արժեցած այդ դիսկոտեկում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-30 09:28
Что собой представляет "суверенитет" по-пашиняновски, наглядно продемонстрировали кадры из Казани, на которых отлично видно, как Ильхам Алиев дает указания Байрамову, Пашиняну и Мирзояну по организации своей встречи с Пашиняном.
-
2024-10-28 14:50
Снова о выборе Грузии. Картина там очень-очень примечательная. Запад обвиняет победившую на выборах «Грузинскую мечту» в откате от принципов демократии, европейских ценностей, в «пророссийском курсе».
-
2024-10-24 14:37
Итоговая Декларация саммита БРИКС состоит из 134 пунктов. В Декларации затронуты все мыслимые и немыслимые темы: реформирование ООН, борьба с терроризмом и наркоманией, экономическое сотрудничество, энергетика, высокие технологии, климат, проблемы Судана и Гаити, установление Дня географа 18-го августа. Вплоть до поддержки инициативы Индии по созданию Международного альянса больших кошек. Разумеется, критика политики санкций, действий Израиля на Ближнем Востоке, осуждений бомбардировок Газы, удара по посольству Ирана в Сирии, поддержка независимости Палестины.
-
2024-10-23 11:06
Уходящий Байден написал письма Алиеву и Пашиняну. Двум лидерам, которые намерены в своих странах править вечно. Но это не главное. Байден приветствует прогресс в переговорах по мирному договору между Арменией и Азербайджаном. Выражает надежду, что мирный договор удастся заключить до окончания года. Согласно Байдену, у Штатов есть по вопросу мирного договора некие идеи, которые лидерам Азербайджана представит Майк Карпентер, чтобы узнать мнение Алиева и Пашиняна на этот счет. Ну и, да, в письмах дежурно говорится о необходимости взаимных компромиссов. Хотя, даже Ален Симонян, даже Ален Симонян признает, что Армения и так уже «накомпромиссила» все, что возможно…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: