Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԴԱՎԱՃԱՆԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԲԱՅՐԱՔԹԱՐՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԷՐ

Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր:

Իբր սգացող ստահակը ծնող կորցնելու օրվանից ժամանակ ու հավես ունեցավ հարցազրույց տալ Ազատությանը, մի տխմարագույն տեսաուղերձ նկարել ու ԿԱՐԱԲԱԽ ԲԻԶԻՄԴԻՐ ոճի Եռաբլուրը պղծելու արարողություն կազմակերպել:

Կրկնում եմ, այս ամենի ժամանակը, սիրտը ու հավեսը նա ունեցավ, թեպետ հայր էր կորցրել:

Իսկ միակ միջացառումից, որին նա պարտավոր էր մասնակցել՝ ԱՊՀ ղեկավարների հանդիպումը, բարեհաջող խուսափեց "Папа умер" պատճառաբանությամբ, երկարացնելով առանց այդ էլ Ալիևի բերանային խոռոչի իր կողմից խնամված պարունակությունը:

Ալիևը երեկ անարգել պղծում էր մեր ժողովդրի դիմանկարը, պատմությունը, բանակը, վանդալիզմի ենթարկելով նաև այն տղաների շիրիմներն ու հիշատակը, որոնց գերեզմաններին այսօր այցելությամբ ուղարկել էր իր թթքաբարո վիճվածքին:

Հայ ազգի այդ կեղտն ու խարանը խիզախություն չունեցավ նայելու Ալիևի աչքերին անգամ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Ու դեռ կա՞ն մարդիկ, որ կարծում են թե դավաճան և հողատու Նիկոլը պիտի շարունակի Արցախյան բանակցությունները...

Դավաճանի այսօրվա բեմականացումը Եռաբլուրում բայրաքթարներից ավելի սարսափելի էր, քանզի զրկեց այնտեղ ամփոփված տղաներին ոչ թե կյանքից, այլ մահվան իմաստից:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ