Последние новости

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 26 ՕՐ ԱՌԱՋ

Ցանկացած երկրում, որտեղ կա իշխանության և ժողովրդի գոնե նմանություն,այն տեղեկատվությունը, որ շաբաթ օրը հրապարակեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, պայթյունային արձագանք կառաջացներ։ Իսկ մեզ մոտ դա (տեղեկատվությունը) առայժմ դարձավ ևս մեկ բացականչական նշան՝ հանցանշանների և ապացույցների այն ահռելի շարանում, որոնք հիմնավորում են իշխանության թիմի կողմից ազգային, պետական շահերի, քաղաքացիների դեմ գործած ծանրագույն հանցագործությունների կասկածները։ Հանցագործություններ, որոնք ունեն, ինչպես պարզվեց, «գլխավոր պատասխանատու», բայց չունեն ոչ մի «մեղավոր»։ Մեղավոր՝ եթե անգամ ոչ դավաճանության, ապա առնվազն հանցավոր անգործության մեջ... Թեպետ այն, թե ինչպես որակել այդ արարքները, առանձին հարց է, որը մտնում է իրավաբանների իրավասության մեջ։ Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք մի շարք փաստերի և իրադարձությունների, որոնք լրացնում են պատկերացումն այն մասին, թե առհասարակ ինչ էր դա։

Ահա ուրեմն, համաձայն Մինասյանի ներկայացրած տեղեկատվության, պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին նամակ է ուղարկել, նախազգուշացնելով վերահաս պատերազմի մասին: Նամակը բովանդակում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմա-շտաբային զորավարժություններ անցկացնելու առաջարկ։ Նամակին կցված են նաև համապատասխան փաստաթղթերը: «Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և կոչ է անում դիմել ՀԱՊԿ՝ պատերազմի սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր ՀԱԿՊ գաղտնի նամակում։

Նկարագրված էր, որ Հայաստանի Հանրապետությունում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին և պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն և ռազմական «տեռակտներ»։ Այդ նույն նամակում գրված է, որ 2018-ից սկսված՝ խախտվել է ռազմական բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի, իսկ Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել Հայաստանի և Արցախի անվտանգության համար։ Այդ նամակում և փաստաթղթերում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն և դիվանագիտական պատերազմը, և սպասվում է խայտառակ պարտություն։

Նամակում գրված է, որ, հաշվի առնելով բոլոր տիպի խնդիրները, Հայաստանը և Արցախը կռվելու են Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, և այդ երկու երկրները Սիրիայից և ուրիշ երկրներից ներգրավելու են տեռորիստների, վարձկանների»,-հայտարարեց Մինասյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը «գիտեր՝ ինչ է լինելու»։ Մինասյանի խոսքերով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը «դիվանագիտական զգուշացումներ են, որովհետև այն, ինչ գրված էր, գրեթե 99 տոկոսով կատարվեց»:

Ընդգծենք. Հայաստանը ՀԱՊԿ-ից «դիվանագիտական նախազգուշացում» է ստացել պատերազմից գրեթե մեկ ամիս առաջ։ Ստացել և անտեսել է ահազանգը։ Բայց հետո... Հետո արդեն կանխատեսումներն ու նախազգուշացումները սկսեցին իրական հաստատում ստանալ։ Պատերազմը սկսվեց հենց այն ձևաչափով, որի մասին զգուշացված էր։ Զուգահեռաբար հայ հասարակության մեջ առաջանում ու աճում էր տարակուսանքն այն առնչությամբ, որ ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ չի արձագանքում իրավիճակին, իսկ հայկական իշխանությունները չգիտես ինչու օգնության համար չեն դիմում կազմակերպությանը։ Ահա այստեղ, թերևս, արժե հիշել երկու դրվագ, երբ հայկական իշխանության ներկայացուցիչները փորձում էին ինչ-որ կերպ հիմնավորել ՀԱՊԿ-ի անգործությունն ու օգնության համար իրենց չդիմելը դաշնակիցներին։

«ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի Հանրապետության հանդեպ», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու մինչ օրս Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին: Նրա խոսքերով, Հայաստանի տարածքում բնակավայրերի առանձին գնդակոծությունները չի կարելի գնահատել որպես ագրեսիա ՀՀ-ի դեմ: «Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է։ Դիմելու համար. եթե եղավ հարց ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասով, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին՝ առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եվ այդ բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկի ՄԱԿ-ը։ Տվյալ դեպքում այդ մասին խոսելը վաղ է։ Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»։ Շավարշ Քոչարյանը սա ասել է հոկտեմբերի 20-ին՝ պատերազմի թեժ պահին։ Եվ ինչպես պարզվում է այսօր, ՀԱՊԿ-ն ինքն է մինչև պատերազմը առաջարկել հայկական կողմին դիմել կազմակերպությանը։

Իսկ դրանից մեկ շաբաթ անց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: «ՀԱՊԿ-ում և նման կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ, այսինքն՝ այն պարագայում, երբ կտեսնենք, որ կան անհերքելի փաստեր, որոնք ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում դժվար կլինի կասկածի տակ դնել, քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք: Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա»։ Երբ Ալեն Սիմոնյանը բարբաջում էր այդ անհեթեթությունը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի սեղանին արդեն գրեթե երկու ամիս դրված էր և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նույն այն նամակը՝ պատերազմի վերաբերյալ արդեն իրականացած կանխատեսումներով ու կազմակերպությանը դիմելու առաջարկով։

Հաշվի առնելով այս գործոնները՝ անհնար է հնարավոր համարել, թե Հայաստանի իշխանությունները մտադիր էին չպարտվել այս ռազմական հակամարտության մեջ։ Ակնհայտ է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն էր ընթանում։ Հաշվի առնելով այս գործոնները՝ դժվար է հավատալ, թե Հայաստանի իշխանությունները մտադիր չէին վարկաբեկել ՀԱՊԿ-ը։ Ակնհայտ է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն էր արվում։ Եվ առավելևս դժվար է հանգիստ շարունակել ապրել այն մտքով, որ երկրի դեմ այս խայտառակ դավադրությունն ունի տեսական «պատասխանատու», բայց չունի ոչ մի «մեղավոր»։ Սաբոտաժի, միտումնավոր ռազմական պարտության, ազգային և պետական շահերի դավաճանության մեղավոր: Իրականում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախազգուշացումներից շատերը ոչ միայն իրականացել են, այլև շարունակում են արդիական մնալ այսօր։ Օրինակ՝ այն, որ «2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին և պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն և ռազմական «տեռակտներ», որ «Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել Հայաստանի և Արցախի անվտանգության համար»։

Պատերազմից 26 օր առաջ մենք նստած էինք վառոդի տակառի վրա, որը պայթեց սեպտեմբերի 27-ին։ Բայց նույնիսկ այդ պայթյունից հետո գործող թիմը շարունակում է երկիրը պահել արդեն ականադաշտում։ Ինչ-որ մեկն այսօր կարո՞ղ է պնդել, թե Հայաստանին սպառնացող ահաբեկչական սպառնալիքը թուլացել է։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է պնդել, թե այսօր մենք չունենք անվտանգության հետ կապված խնդիրներ։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է պնդել, որ դիվանագիտական և տեղեկատվական պատերազմում մենք կարող ենք ինչ-որ բան ակնկալել՝ պարտությունից բացի։ Կրկնում եմ՝ երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնող այս ավազակախումբը շարունակում է մեզ պահել ականապատ դաշտում՝ նույնիսկ հնարավորություն չտալով դիմել «սակրավորների» օգնությանը։

Եվ էլի մի բան։ Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ և ինչպես են Հայաստանի ներկայացուցիչների հետ խոսելու ՀԱՊԿ-ի մեր գործընկերները՝ իմանալով գլխավոր քարտուղարի նամակի պատմությունը և հայկական կողմի արձագանքը... Ինչի՞ մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր ցանկանում են շարունակել կործանել իրենց երկիրը, ընդ որում վարկաբեկելով հավաքական պաշտպանության բուն գաղափարն ու հարվածի տակ դնելով գործընկերներին։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НА ШАТКОМ ФУНДАМЕНТЕ РЕЭКСПОРТА
      2024-10-31 10:06

      В Министерстве финансов Армении прогнозируют, что в 2025 году экономический рост в стране составит 5,6%, передает АРКА. "Мы ожидаем, что номинальный размер ВВП составит 11 трлн 50 млрд драмов, а дефлятор вырастет на 3,5%", - сказал министр финансов РА Ваге Ованнисян на обсуждениях проекта госбюджета-2025 в парламентских комиссиях. Он указал, что по итогам 2024 года прогнозируется экономический рост в 5,8%. Доходы в текущем году вместо ранее запланированных 2 трлн 613 млрд драмов составят 2 трлн 455 млрд драмов. "В 2026-2027 гг. ожидаем экономический рост, в среднем, в 5,5%. При условии такого роста правительство реализует свою программу и обеспечит в среднем 7%-ный экономический рост в период с 2021 по 2026 гг.". - сказал Ованнисян на парламентских обсуждениях госбюджета-2025.

    • ОТ ПОЛУЗАВИСИМОСТИ К ЗАВИСИМОСТИ ПОЛНОЙ
      2024-10-29 10:15

      Заявление секретаря Совбеза Армении Армена Григоряна о том, что в рационе граждан РА можно заменить пшеницу на рис уже вторую неделю остается в центре внимания общественности. И это понятно. Григорян посягнул, по сути, на святое, допустил возможность отказа от хлеба – главного героя любого армянского стола. А если тут упомянуть и роль конкретно лаваша, то григоряновское предложение вовсе выглядит как вызов армянскому культурному наследию (10 лет назад армянский лаваш был включен в список нематериального культурного наследия ЮНЕСКО). В общем, идея Григоряна «пересадить» армян с пшеницы на рис вполне заслуженно вызвала волну общественного негодования. Но, пожалуй, особого внимания заслуживает не сама идея, а ее логика.

    • «НААДМИНИСТРИРУЮТ» МИЛЛИАРДЫ
      2024-10-03 09:58

      Правительство Армении утвердило проект государственного бюджета на 2025 год, согласно которому рост экономики страны запланирован на уровне 5,6%, передает АРКА.

    • ГДЕ ТУТ РЕНТАБЕЛЬНОСТЬ?
      2024-10-01 10:18

      Выращивание пшеницы в Армении нерентабельно. Об этом журналистам заявил в ходе брифинга 26 сентября министр экономики Армении Геворг Папоян, комментируя по просьбе журналистов решение о прекращении действия госпрограммы по стимулированию производства озимой пшеницы, передает АрмИнфо.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…