Կիևը հրաժարվել է հրատարակել ՌԴ-ից, Բելառուսից և Հայաստանից գրողների գրքերը
Ուկրաինայի գրողների ազգային միությունն (ՈւԳԱՄ) իր հրատարակություններում որոշում է կայացրել դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք քվեարկությամբ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», դրանց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան և Չինաստանը, միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը»:
«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստին որոշում է կայացվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրապարակումը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դեմ են քվեարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականության: Ներկայացվում է այդ երկրների ցուցակը. Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վենեսուելա, Հայաստան, Զիմբաբվե, Իրան, Կամբոջա, Ղրղզստան, Չինաստան, ԿԺԴՀ, Կուբա, Լաոս, Մյանմար, Նիկարագուա, Սերբիա, Սիրիա, Սուդան»,- ասված է տեքստում:
Ընդգծվում է, որ բացառություն կարող է լինել «կյանքից հեռացած դասականների», ինչպես նաև այն երկրների ժամանակակից գրողների ստեղծագործությունների համար, ովքեր հրապարակավ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»:
Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությանը, Պետական հեռուստառադիոյի կոմիտեին, Գրքի ուկրաինական ինստիտուտին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ուկրաինական ինստիտուտին, Գրքերի հրատարակիչների ու գրքեր տարածողների ուկրաինական ասոցիացիային ծանոթացնել այս որոշման հետ:
«Որոշվել է նաև դադարեցնել հավելվածում նշված երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ ակցիաներ (ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, համաժողովներ և այլն) անցկացնելու պրակտիկայից և թույլ չտալ, որպեսզի ՈւԳԱՄ-ի անդամները մասնակցեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային կողմ հանդես եկող երկրների ներկայացուցիչների նախաձեռնած ցանկացած գրական և գեղարվեստական միջոցառումներին»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 14:24
Депутат Национального Собрания Армении от фракции "Честь имею" Тигран Абрамян навестил пятерых членов общественной организации "Азатазен" в абовянском СИЗО.
-
2024-05-17 14:22
Жители села Киранц разблокировали участок межгосударственной трассы из Армении в Грузию, перекрытый вчера на фоне решения комиссии по делимитации о передачи части земель села под контроль Азербайджана.
-
2024-05-17 14:20
Президент Азербайджана Ильхам Алиев и президент Беларуси Александр Лукашенко посетили оккупированный армянский город Шуши.
-
2024-05-17 14:17
Вы лжете, она такого не говорила. В этой записи ничего подобного не написано. Об этом заявил в беседе с журналистами в парламенте Армении 17 мая министр экономики Геворк Папоян, комментируя публикации прессы о том, что его супруга обозвала участников акций протеста «скотинами».