Էնթոնի Բլինքեն. Բայդենի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցույց տրվող օգնությունը
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նախագահ Ջո Բայդենի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի միջազգային հարաբերությկունների հարցերի կոմիտեում իր թեկնածության հաստատման լսումներից հետո ներկայացված հարցերի գրավոր պատասխաններում աջակցել է ԱՄՆ ֆինանսական օժանդակությանը Հայաստանի անվտանգության և Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի կարիքների բավարարման համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք ողջունում ենք Բլինքենի նվիրվածությունը ԱՄՆ նորացված ղեկավարությանը, որը աջակցում է անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքներին և Արցախի պաշտպանությանը,- հայտարարել է ANCA-ի հիմնադիր տնօրեն Արամ Համբարյանը: - Ամիսներ շարունակ ԱՄՆ անխոհեմ անտարբերությունից և Ադրբեջանի անողոք ագրեսիայից հետո, մենք ակնկալում ենք Բայդեն-Հարիսի վարչակազմի կառուցողական և պատասխանատու ներգրավում ամերիկահայերի և մեր կոալիցիոն բազմաթիվ գործընկերների հատուկ մտահոգությունը հարուցող հարցերի ամբողջ սպեկտրում»:
Այդպիսի 4 պատասխաններում Բլինքենը աջակցություն է հայտնել «Հայաստանին անվտանգության ոլորտում և ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման համար օգնության տրամադրմանը, ինչը երկու դեպքում էլ կնպաստի Հայաստանի անվտանգության և կայունության ամրապնդմանը»: «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը», ասել է նա՝ նշելով, որ «եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի Ազատության աջակցության մասին օրենքի 907 բաժնի համաձայն կասեցնել պահանջներից ազատելը»: Նա իր երեք պատասխաններում շեշտել «Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ աշխատելու իր հանձնառությունը՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ոլորտում կարիքների բավարարման համար օգնության համապատասխան մակարդակի որոշման շուրջ»:
Ի պատասխան կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ԱՄՆ մասնակցության վերսկսման մասին այն կերպ, որ առաջ մղվի «հայերի շահերն արտացոլող կայուն խաղաղությունը, այլ ոչ միայն Ալիևի, Էրդողանի ու Պուտինի», Բլինքենը հայտարարել է, որ նոր խթան կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնման հարցում ԱՄՆ պարտավորությանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնում է կանխել նոր պատերազմի առաջացումը: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր փոխգործակցության ակտիվացումը, որի համանախագահներից է Միացյալ Նահանգները, և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք երրորդ կողմերից հետագա ցանկացած միջամտության կանխարգելման համար»:
Ստորև ներկայացնում ենք Բլինքենի պատասխանները Մենենդեսի հարցերին:
«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ պահպանվող հումանիտար կարիքներով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերին ԱՄՆ ֆինանսավորմանը: (Պետքարտուղարի պաշտոնում) հաստատվելու դեպքում ես աշխատելու եմ Կոնգրեսի հետ, ինչպես նաև USAID-ի, այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպես՝ ՄԱԿ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ բավարարելու տարածաշրջանում հումանիտար կարիքները»,- նշել է Բլինքենը, տեղեկացնում է News.am-ը:
«Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության ոլորտում օգնության տրամադրմանը և օգնությանը ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման համար, ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո մեր վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը: Հաստատվելու դեպքում ես Կոնգրեսի և պաշտպանության նախարարի հետ համագործակցության հույս ունեմ որոշելու համար օգնության համապատասխան մակարդակը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքների բավարարման համար»:
«Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ղեկավարի հակամարտության կայուն կարգավորման որոնման դիվանագիտական ջանքերը՝ միասին աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ, և պետք է հասնի միջազգային հումանիտար օգնության, որ տառապանքներին վերջ տա: Հաստատվելու դեպքում ես կակտիվացնեմ ԱՄՆ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնմանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնում է կանխել պատերազմի վերսկսումը: Սա ներառում է Մինսկի խմբի միջոցով մեր փոխգործակցության ակտիվացում, որի համանախագահն է Միացյալ Նահանգները, և երրորդ կողմերից հետագա ցանկացած միջամտության կանխման լրացուցիչ դիվանագիտական աշխատանք»:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին բռնկման լույսի ներքո Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին մեր օգնությունը: Եթե հանգամանքները պահանջեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի Ազատության աջակցության մասին օրենքի 907 բաժնի համաձայն կասեցնել պահանջներից ազատելը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 19:45
На участке, ведущем от села Азатамут Тавушской области к азербайджанскому Газаху, осуществляется усиленный контроль военной полиции. Местные жители предполагают, что в эти минуты проходит встреча должностных лиц двух стран. Утром местные жители видели государственные машины, направлявшиеся к азербайджанской границе.
-
2024-05-15 19:42
Протестное движение "Тавуш во имя Родины" является надпартийным, считает бывший вице-спикер парламента, представитель Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2024-05-15 19:39
Следующие несколько часов станут решающими для премьер-министра Словакии Роберта Фицо. Об этом говорится в заявлении партии Smer, которую возглавляет Фицо.
-
2024-05-15 19:35
Я был предстателем Канадской епархии 10 лет. Там любые вопросы, связанные с церковным материалом, деньгами и расходами, проходят по следующим каналам – епархиальный совет, депутатское собрание, членское собрание, инспекция. Об этом заявил в беседе с журналистами во время акции протеста 15 мая предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ Баграт Галстанян, касаясь слухов, связанных с получением им денег и не осуществлением строительства церкви в Канадской епархии.