Последние новости

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 100 միլիոնը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 միլիոնը, մահացել է ավելի քան 2.1 միլիոն մարդ:

Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում վարակման դեպքերի թիվը հասել է 100200107-ի, իսկ կորոնավիրուսով հիվանդ 2.158.761 հիվանդ է մահացել:

Վարակվածների թվով առաջատար է մնում ԱՄՆ-ն` ավելի քան 25 միլիոն դեպք: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (ավելի քան 10 միլիոն դեպք), երրորդ տեղում` Բրազիլիան (մոտ 9 միլիոն), չորրորդ տեղում` Ռուսաստանը (ավելի քան 3.7 միլիոն), հինգերորդ տեղում` Մեծ Բրիտանիան (ավելի քան 3.6 միլիոն դեպք):

2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ հայտարարեց, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ