Տեր Հովհաննես․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ, ՈՐ ՄԵՆՔ ԳՆԱՆՔ ԴԱԴԻՎԱՆՔ, ԵՎ ՑԱՎՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ԴՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆՔ
Այո, Ադրբեջանը պետք է մեզ թույլ տա, որ մենք գնանք Դադիվանք և ցավն այն է, որ մենք դրան համաձայնում ենք: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Տեր Հովհաննեսը շատ բան չցանկացավ ասել, բայց, ըստ նրա, բնականաբար, վտանգվում է հայերի անվտանգությունը. «Պիտի ստուգեն քաղաքացիների ինքնությունը, ընտանիքի անդամներին, ամուսնու, հոր մասին, որտեղ են կռվել, ինչ պաշտոն ու շքանշան ունի: Այս ամբողջ ինֆորմացիան կստանան, կթույլատրեն, հետո այնտեղ կբռնեն, կասեն, թե ահաբեկիչ են բռնել: Սա է ամբողջ խնդիրը և մեր իշխանավորները սա չեն հասկանում»:
Քահանան նշեց՝ Դադիվանքում հիմա կոնկրետ վանահայր չկա, բայց հերթափոխով ծառայող հոգևորականներ կան:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքները թշնամուն անցելուց հետո Դադիվանքում հայերի մուտքը միայն լինելու էր կիրակի օրերին՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այժմ նաև Ադրբեջանին են ներկայացվելու ուխտավորների անվանացանկերը: Այս մասին ավելի վաղ հայտնել էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով, որ ադրբեջանական կողմը Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".