Последние новости

ԳՆԵՐԻ ԱՃԸ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՆՇԱ՞Ն Է

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով` հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին օրերին դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, որովհետև ՀՀ-ում դեռ կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020-ի փետրվարը շատ լուրջ աճ է արձանագրել 2019-ի փետրվարի նկատմամբ», - հայտարարել Է վարչապետը։

Նրա խոսքերով, փետրվարի առաջին 15 օրերին զգալիորեն աճել են արտահանման և ներմուծման ծավալները։ «Այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ, ու իհարկե, սա շատ կարևոր նորություն է», - ասել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. տարօրինակ է, որ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձն այդ նորություններն անվանում է ընդամենը «կարևոր»։ Չափազանց համեստ ձևակերպում է տվյալ անձի համար։ Որտե՞ղ է «աննախադեպ»-ը, որտե՞ղ է սենսացիան։ Իրականում հայկական տնտեսության վերականգնման նշանների հայտնաբերումը միանգամայն կարող է համարվել համաշխարհային մասշտաբի սենսացիոն հայտնագործության։ Նկատեք, կորուստների մասշտաբներով աղետալի պատերազմից ընդամենը երեք ամիս անց, օրըստօրե խորացող սոցիալ-տնտեսական վիթխարի խնդիրների, դրանց լուծման համար ֆինանսական միջոցների անբավարարության, արտագաղթի ալիքի և համաճարակաբանական լարված իրավիճակի պայմաններում հաջողվել է ոչ միայն շոշափել հայկական տնտեսության զարկերակը, այլև տեսնել վերականգնման գործընթացի տարրեր։ Աբսո՞ւրդ։ Հերթական սո՞ւտ։ Մանիպուլյա՞ցիա։ Դե ո՜չ, պարզապես սենսացիա, պարզապես հերթական «աննախադեպ»…

Արդեն երրորդ տարին է, ինչ հայկական տնտեսության վիճակը գնահատվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով։ Այս բնութագրիչն է, ըստ էության, ընկած նաև ներկայիս իրավիճակի կենսահաստատ, լավատեսական գնահատականի հիմքում։ Պարզվում է, կտրոնների հետ կապված իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, թե աճել է ապրանքաշրջանառությունը, իսկ դա նշանակում է, թե տնտեսության վիճակն էլ զգալիորեն բարելավվել է։ Ուղիղն ասենք. ախտորոշումը սխալ է։ Ըստ էության, տրված կտրոնների գումարի աճը 31 մլրդ դրամով եթե անգամ վկայում է ինչ-որ բանի մասին, ապա բնավ ոչ ապրանքաշրջանառության ծավալի ավելացման, այլ ավելի շուտ՝ գների աճի։

Նշենք, որ անցած տարվա փետրվարից մինչև այս փետրվար Հայաստանում թանկացել է գրեթե ամեն ինչ։ Այստեղ, նախ, պետք է ուշադրություն դարձնել արժութային շուկայում առկա իրավիճակին։ Անցած տարվա փետրվարին դրամի փոխարժեքը դոլարի համեմատ կազմում էր 479 դրամ։ Մեկ տարվա ընթացքում այն ընկել է մինչև 524-ի, այսինքն՝ նվազել գրեթե 10% -ով: Իհարկե, դա չէր կարող համապատասխանաբար չանդրադառնալ գների վրա մյուս բոլոր շուկաներում։ Երկրորդ, անցած տարվա ընթացքում Հայաստանում պարենամթերքի գներն աճել են 6,4%-ով, իսկ ալկոհոլային և ծխախոտային արտադրանքը թանկացել է 10,8%-ով։ Թանկացել են կոշիկներն ու հագուստը, կոմունալ ծառայություններն ու առողջապահական համակարգի ծառայությունները. մի խոսքով՝ թանկացել է ամեն ինչ։ Եվ առավել քան օրինաչափ է, որ գների այդ աճն անդրադարձել է նաև ՀԴՄ կտրոնների գումարի վրա։ Սա նույնիսկ տարրական փաստ չէ, սա պարզապես փաստ է։

Ըստ էության, այս կառավարության տրամաբանությունը հանգում է նրան, թե գործնականում բոլոր շուկաներում գների համատարած աճը երկրի տնտեսության առողջացման լավատեսական նշան է…

Թեպետ, զարմանալի ոչինչ դրանում առանձնապես չկա։ Եթե պատերազմի խայտառակ արդյունքը կարելի է անվանել հաղթանակ, եթե Սյունիքում մեր սահմաններին թշնամու ընդհուպ մոտենալը կարելի է անվանել սյունեցիների անվտանգության աստիճանի բարձրացում,ապա ինչո՞ւ չի կարելի մահացող տնտեսությունն անվանել առողջացող։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НА ШАТКОМ ФУНДАМЕНТЕ РЕЭКСПОРТА
      2024-10-31 10:06

      В Министерстве финансов Армении прогнозируют, что в 2025 году экономический рост в стране составит 5,6%, передает АРКА. "Мы ожидаем, что номинальный размер ВВП составит 11 трлн 50 млрд драмов, а дефлятор вырастет на 3,5%", - сказал министр финансов РА Ваге Ованнисян на обсуждениях проекта госбюджета-2025 в парламентских комиссиях. Он указал, что по итогам 2024 года прогнозируется экономический рост в 5,8%. Доходы в текущем году вместо ранее запланированных 2 трлн 613 млрд драмов составят 2 трлн 455 млрд драмов. "В 2026-2027 гг. ожидаем экономический рост, в среднем, в 5,5%. При условии такого роста правительство реализует свою программу и обеспечит в среднем 7%-ный экономический рост в период с 2021 по 2026 гг.". - сказал Ованнисян на парламентских обсуждениях госбюджета-2025.

    • ОТ ПОЛУЗАВИСИМОСТИ К ЗАВИСИМОСТИ ПОЛНОЙ
      2024-10-29 10:15

      Заявление секретаря Совбеза Армении Армена Григоряна о том, что в рационе граждан РА можно заменить пшеницу на рис уже вторую неделю остается в центре внимания общественности. И это понятно. Григорян посягнул, по сути, на святое, допустил возможность отказа от хлеба – главного героя любого армянского стола. А если тут упомянуть и роль конкретно лаваша, то григоряновское предложение вовсе выглядит как вызов армянскому культурному наследию (10 лет назад армянский лаваш был включен в список нематериального культурного наследия ЮНЕСКО). В общем, идея Григоряна «пересадить» армян с пшеницы на рис вполне заслуженно вызвала волну общественного негодования. Но, пожалуй, особого внимания заслуживает не сама идея, а ее логика.

    • «НААДМИНИСТРИРУЮТ» МИЛЛИАРДЫ
      2024-10-03 09:58

      Правительство Армении утвердило проект государственного бюджета на 2025 год, согласно которому рост экономики страны запланирован на уровне 5,6%, передает АРКА.

    • ГДЕ ТУТ РЕНТАБЕЛЬНОСТЬ?
      2024-10-01 10:18

      Выращивание пшеницы в Армении нерентабельно. Об этом журналистам заявил в ходе брифинга 26 сентября министр экономики Армении Геворг Папоян, комментируя по просьбе журналистов решение о прекращении действия госпрограммы по стимулированию производства озимой пшеницы, передает АрмИнфо.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…

    • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
      2021-03-31 18:44

      Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

    • ՈՒՐԱԽ ԹԵՄԱՅԻ ՏԽՈՒՐ ԻՄԱՍՏԸ
      2021-02-09 21:14

      Այն, ինչի մասին հայ սպառողը խոսում է ամեն օր, առավոտից երեկո, օրերս պաշտոնապես հաստատեց նաև Վիճակագրական ծառայությունը. գների աստղաբաշխական աճ է արձանագրվել։ Իհարկե, վիճակագրական ցուցանիշները շատ ավելի համեստ են, քան գնապիտակները խանութներում։ Բայց նույնիսկ դրանք (վիճակագրական տվյալները) վկայում են համատարած և արտառոց թանկացման մասին։

    • ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
      2021-01-21 19:37

      Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։