Եվրախորհրդարանականները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին
Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ բռնության բազմաթիվ հայտարարություններից, ինչը արձանագրված է, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեյ Կովաչովի ու Ժելյանա Զովկոյի և Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հետաքննել բոլոր նման մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի և խոշտանգումների ու արժանապատվությունը նվաստացնող այլ արարքների կամ անմարդկային վերաբերմունքի արգելքի լիարժեք պահպանումը:
Մենք ցավում ենք նաև, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցառումները, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են տեղեկություններ տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար միջոցառումների մասին:
ևս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին՝ հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների համաձայն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".