Последние новости

ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

Բայց պետք է նկատի ունենալ, որ ներկայումս կառավարում է անկախության բոլոր տարիների ընթացքում մեր ունեցած ամենանողկալի իշխանությունը։ Իշխանություն, որն իր ցինիզմով, հիմարությամբ, ինքնասիրահարվածությամբ ու ծախվածությամբ գերազանցել է նախկին իշխանությունների բոլոր արատները՝ միասին վերցրած։ Սա իր զազրելիությամբ եզակի երևույթ է և, հավանաբար, հենց այդ պատճառով էլ դրանց իշխանության գալու ճանապարհին կանաչ լույս վառեցին բոլոր նրանք, ում պետք չէ անկախ և ուժեղ հայկական պետություն։ Դե, և ընդհանրապես որևէ տեսակի պետք չէ։ Ամրոցը քանդեցին ներսից, իսկ մենք ազգովի մի քանի տարի առաջ մեծ հիմարություն գործեցինք, որի համար արդեն չափազանց թանկ գին ենք վճարում։

Բոլորն այստեղ ունեն պատասխանատվության իրենց բաժինը, տարբեր չափի, բայց ունեն, իսկ գործած մեծ հիմարությունը պնդաճակատորեն չի հեռանում։ Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին, չնայած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կառույցների պահանջին։ Չնայած նրան, որ իրենց «քաղաքականության» արդյունքում հազարավոր կյանքեր կորսվեցին։ Չնայած նրան, որ կորուստները շարունակվում են։ Այնպես որ, այո՛, իհարկե, տապալել պետք է օր առաջ, ցանկալի է՝ նախքան ընտրությունները։

Բայց արտահերթ ընտրությունների անցկացումը նրանց ձեռքում է։ Ի՜նչ արած, ինքներս ենք ստեղծել այս բալագանը, որն այժմ փորձում ենք ինչ-որ կերպ շտկել։ Եվ ի՞նչ։ Եթե նրանք պաշտոնապես ընտրություններ հայտարարեն՝ պետք է մի կո՞ղմ քաշվել։ Թույլ տալ նրանց անել ինչ մտքներով անցնի՞։ Իհարկե՝ ո՛չ։ Եթե չստացվի ընտրություններից առաջ, ապա պետք է տապալել ընտրությունների ժամանակ՝ դրանց արդյունքներով։

Ոմանք հարց են տալիս. մի՞թե Ռոբերտ Քոչարյանը, որը խոսում է ընտրություններին մասնակցելու և հաղթելու մտադրության մասին, չի հասկանում, որ իշխանությունը գործի կդնի մեքենայությունների ողջ զինանոցը։ Եվ պատրաստ է վճարել ցանկացած գին։ Որ ձայներ գնելը, ինչում մեղադրում են նախկիններին, կիրականացվի ավելի ճարտարամիտ եղանակներով: Որ գործընթացն արդեն սկսվել է, և իշխանությունն արդեն կրկնապատկում է իրեն նվիրված ոստիկանական ուժերի աշխատավարձերը։

Այսինքն կգնեն այնպես, ինչպես ավելի վաղ 30-ական միլիոն դրամով գնեցին մարտի 1-ին զոհվածների հարազատներին, որպեսզի զանգվածային տեսարաններ ապահովեն սահմանադրական կարգի իբր տապալման գործի դատաքննության ժամանակ։ Գործ, որ պայթեց փուչիկի պես, ինչի մասին հազար անգամ խոսել ենք դեռևս դրա հարուցման ժամանակ... Իսկ վերջին պատերազմում իշխանությունների մեղքով զոհված հերոսների ընտանիքներին վճարում են 5-ական միլիոն։ Այսինքն վեց անգամ ավելի քիչ, քան մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ զոհվածների հարազատներին։ Ինչպես ասում են, սա ամենն է, ինչ պետք է իմանալ այս իշխանության մասին։

Ընդ որում գնելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներով, որին Սփյուռքը միջոցներ էր փոխանցում Արցախին օգնելու համար, մինչդեռ այդ միջոցների մի մասը պարզապես փոխանցվեց բյուջե, որի հաշվին այսօր կրկնապատկում են ոստիկանական անհրաժեշտ կառույցների աշխատավարձը։ Իսկ երբ իշխանություններին հստակ հարց տվեցին, թե բյուջեից ինչի վրա են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները, պատասխանեցին շատ պարզ. «Ոնց ուզել ենք, այնպես էլ ծախսել ենք»։ Դե, ինչպես որ նախկինում Նիկոլն էր ասում. «Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Ղարաբաղի վերաբերյալ։ Ոնց ուզեց, այնպես էլ «բանակցեց»…

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, իսկ ընդդիմության առաջնորդները՝ առաջին հերթին, որ ղեկին մնալու համար իշխանությունը կգործարկի բոլոր ռեսուրսները։ Բայց եթե բանը հասնի ընտրությունների, պետք է միավորվել, թույլ չտալ կեղծիքներ և հաղթել։ Ինչ արած, երբ չի ստացվում իդեալական տարբերակը, պետք է իրագործել հնարավորը: Թեև իդալականը կլիներ այն, եթե այս իշխանությունը պարզապես ինքնասպան լիներ ու մեկընդմիշտ ազատեր մեզ իր մոլեռանդ ներկայությունից:

Հարցնում են, իսկ եթե իշխանությունը մեքենայություններով հաղթի ընտրություններում, ի՞նչ է լինելու։ Վատ է լինելու։ Այդ դեպքում հարկ կլինի ընտրել վատի և վատթարագույնի միջև, այսինքն՝ տապալել ընտրություններից հետո։ Ամեն ինչ պարզ է, ուստի պետք է արդեն դադարեցնել ոչ մի բանի չհանգեցնող այդ բանավեճը, թե երբ տապալել Նիկոլին։ Ժողովրդի պահանջը հստակ է. երբ ստացվի, այն ժամանակ էլ տապալել։ Ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո։ Բայց տապալել՝ հաստատ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԸ
      2022-04-05 10:29

      Այսօր հանրապետության գլխավոր ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ՝ հանրահավաքի։ Նորմալ տրամաբանության տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի. դա հանրահավաք է՝ հանուն հայկական հզոր պետականության, ի պաշտպանություն Արցախի, նրա անկոտրում բնակիչների։ Հանրահավաք՝ հանուն իր հողի վրա ազատ ապրելու, իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու արցախցու իրավունքի, և որ արցախցուն չլքի այն վստահությունը, որ ինքը միայնակ չէ իր պայքարում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ: