Последние новости

Ոստիկանությունում Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։  «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշելով, որ քրեական գործը հարուցվել է փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հովսեփյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական դաժան բռնության։

Մասնավորապես, փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Երևան քաղաքի վարչությունում Հովսեփյանի նկատմամբ նսեմացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվել, ոտքը դրել են գլխին, ասել՝ «հերո՞ս էիր խաղում, դե գնա», հետո՝ քարշ տվել այս պատից այն պատը։ Հովսեփյանի դեմքին նաև վնասվածքներ են եղել, նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և այդ ամենը նկարահանվել է։ Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախապատրաստվող նյութերի շրջանակներում Մենուա Հովսեփյանը հրավիրվել է ՀՔԾ և բացատրություն տվել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ