Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Մեր դեմ բռով հոդվածներ էին դրել ու մեղադրանքներ էին առաջադրել։ Հիմա դրանցից որոշները պահպանվել են և վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ այդ մեղադրանքները հիմնավոր են և հիմա արդեն նախաքննության ավարտ է հայտարարել։ Ըստ իս՝ մեղադրանքներն անհիմն ու մտացածին են։ Ամեն ձևի փորձում են ինչ-որ մի բան հնարել, որն իրականության հետ կապ չունի։ Հույս ունենանք, որ մեր պայքարը կտա իր ցանկալի արդյունքը, այսինքն՝ ճշմարտությունը կբացահայտվի»,- նշեց նա։
Մելքոնյանի խոսքով՝ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերից մեկն այն մասին է, որ Առուշանյանի հեռավոր ազգականներից մեկը մի ընկերություն է բացել, որը հարկային պարտավորությունների հետ կապված խնդիր ունի. «Մարդը, որն այդ ընկերության սեփականատերն է, անգամ նրան այս գործով չեն հարցաքննել, ասում են՝ չէ, դու լավ չգիտես, այդ ընկերությունը քոնը չի, սա Առուշանյանի ընկերությունն է։ Այդ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, բայց իրենք դեռ մի 15 հատ էլ գործ ունեն, որ երբ պետք լինի, հանկարծ սրանք արդյունք չտան, իրենց ռեզերվը կհանեն մարտադաշտ։ Այդ եղածով պիտի նախաքննության ավարտ հայտնեն»։
Նա ասաց, որ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին (զանգվածային անկարգություններ) մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկել) էլ մեղադրանք չեն առաջադրել.
Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 14:12
Власти Азербайджана продлили срок незаконного ареста экс-госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна. Арест продлен на 5 месяцев, передает News.am.
-
2024-05-16 14:10
Полиция Сербии на севере страны задержала мужчину за угрозы президенту Александру Вучичу. Об этом сообщило сербское МВД, передает Sputnik Армения.
-
2024-05-16 14:08
Правительство Армении утвердило на заседании в четверг программу жилищной поддержки вынужденным переселенцам из Нагорного Карабаха, передает Sputnik Армения.
-
2024-05-16 14:06
Делимитация границы с Азербайджаном в Тавуше по понятным причинам вызвала бурный резонанс в селе Киранц, так как часть территории населенного пункта вместе с несколькими домами отходят Азербайджану.