Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ․ «ՀԱՅՐԵՆԻ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
44-օրյա պատերազմում զոհերին որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից դիահերձարաններում դիակների հայտնաբերումը հուշում է՝ «հայրենի» իշխանությունը գործում է ադրբեջանական սցենարով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը։
«2016 թվականի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ և դրանից հետո ձեռքբերված օպերատիվ-հետախուզական և այլ աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, թշնամի ադրբեջանն այն ժամանակ ունեցել է առնվազն 1487 զոհված (սատկած) զինծառայող, բայց պաշտոնապես հայտարարել էր 34-ի մասին՝ այն դեպքում, երբ բաց աղբյուրներից հայտնի է դարձել մի քանի հարյուրի մասին (հիշենք մեհիրիբանի կողմից այդ գործողությունների ընթացքում զոհվածների (սատկածների) մայրերի կամ կանանց ընդունելությունը, Մեյդան TV-ի ապրիլի 2016-ի ապրիլի 7-ին հրապարակած 93 հոգին՝ լուսանկարներով): Եթե նույնիսկ համարենք, որ թշնամու նույն զոհի մասին կրկնակի տվյալներ են ստացվել, ապա միևնույն է, ստացվում է, որ թշնամին այն ժամանակ տվել է գոնե 743 զոհ։
2016-ին, ըստ ստացված տվյալների, ադրբեջանական իշխանություններն իրական կորուստների թիվը սեփական ժողովրդից թաքցնելու համար երկար ժամանակ դիակները պահում էին երկրի տարբեր շրջաններում գտնվող դիահերձարաների սառնարաններում կամ կատարում էին գաղտնի հուղարկավորումներ:
2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր զոհված տղաներին այսօր որպես անհայտ կորած ներկայացնելը և հարազատների կողմից, տարբեր դիահերձարանների սառնարաներում, հարյուրավոր դիակների հայտնաբերումը հուշում է, որ «հայրենի» ապաշնորհ, թրքածին իշխանությունները գործում են ադրբեջանական սցենարներով:
Միայն փաստը, որ ամիսներ շարունակ զոհվածների հարյուրավոր դիերը գտնվել են սառնարաններում՝ անտեր վիճակում, ակնառու խոսում է հայաստանյան իշխող ոհմակի անմարդկային նկարագրի մասին, ինչը հատուկ է թշնամու ձեռագրին։ Եվ այստեղից պարզ երևում է, որ նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու և նրանց հարազատներին անորոշ ու տագնապալի վիճակում պահելու գործով»,- գրել է Ղարամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.
-
2024-05-20 11:05
Осажденный полицейскими Киранц. Об этом говорится в записи, распространенной движением «Во имя Родины», которое обнародовало фотографию из села Киранц Тавушской области. В Киранце на этот момент находится большое число полицейских.
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.