«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը: «Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները:
Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար: Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին:
Նրանք զիգզագաձև երթևեկությամբ, հանդիպակաց գոտի դուրս գալով՝ երկու ուղղություններով ընթացող մեքենաներին «քշում» էին դեպի կողնակ՝ բավականին լայն ճանապարհն ամբողջությամբ «մաքրելով» Փաշինյանի համար:
Մեր լրագրողի փոխանցմամբ, մեքենաներից մեկի վարորդը տևական ժամանակ կանգնեցրել էր մեքենան և ուշքի չէր գալիս. իսկ մեքենայում անչափահաս երեխաներ էին: Մեզ փոխանցեցին, որ նույն կերպ մարդկանց «կիսամեռ» են անում ողջ ճանապարհին: Ի դեպ, հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել էր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. ողբերգական վթարից հրաշքով էր հնարավոր եղել խուսափել»։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".