Ժամանակավորապես օկուպացված Շուշի․ Արցախն արձագանքել է խորհրդարանների նախագահների այցին
2020թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են, հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։
«Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի: Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք», - նշված է հայտարարությունում։
Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում
Արցախի ԱԳՆ–ն շեշտում է` Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերը անընդունելի են և սադրիչ, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։
Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է` հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 15:13
Полиция подвергла приводу студента Славянского университета, присоединившегося к забастовке. Об этом на своей странице в Facebook написал адвокат Рубен Меликян, который также опубликовал видео.
-
2024-05-10 15:09
В Алматы в эти минуты начались переговоры глав МИД Армении и Азербайджана.
-
2024-05-10 15:02
Студенческий совет Лингвистического университета им. В. Брюсова также присоединился к акции протеста в Ереване.
-
2024-05-10 14:16
На первом этапе мы ставили перед собой задачу обеспечить единство в Армении. Это единство очень важно, и нам удалось его обеспечить. Об этом сегодня, 10 мая, заявил журналистам депутат от блока «Армения» Гарник Даниелян.