Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ․ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
Արևմուտքն ու Թուրքիան շատ էլ ուրախ չեն լինի, եթե տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն ավելանա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։
«Կարծում եմ՝ Արևմուտքն, առաջին հերթին, պետք է արձագանքեր ՀՀ վարչապետին, որովհետև սա վարչապետի առաջարկն է։
Ես հիմա կարող եմ տալ բոլոր նրանց անունները, որոնք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տարիներ շարունակ անգլերենով հայհոյում էին, ասում, որ պետք է հանել ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այսօր այդ նույն մարդիկ Ռուսաստանին հրավիրում են կանգնելու ՀՀ սահմաններին՝ ամբողջ երկայնքով։ Այդ մարդկանց մասին փաստեր կան, լուսանկարներ կան։ Բուլգակովն ասում է՝ «Рукописи не горят»։ Տեսանյութերն ու լուսանկարները ևս չեն այրվում», - ասաց Կարեն Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն ու երկարաժամկետ հետևանքներ կունենա ռուսական զինուժի թվաքանակի հնարավոր մեծացումը տարածաշրջանի վրա, Կարեն Քոչարյանը նկատեց՝ ամեն բան կախված կլինի իրավիճակի փոփոխությունից։
«Հիմա աշխարհն այնքան արագ է փոխվում։ Դա տվյալ պահի հարց է։ Այդ մասին հիմա խոսելն անիմաստ է», - ամփոփեց խոսքը քաղտեխնոլոգը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".