Դատարանը հօգուտ «Լիդիան Արմենիայի» վճիռ է կայացրել
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վարչական դատարանը 26.02.2020թ. անվավեր էր ճանաչել Ամուլսարում ստուգումների արդյունքում 2018թ. օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացված թիվ 30 ակտը` դրանում արձանագրված թվով 10 խախտումներից 8-ի, այդ թվում նաև Ամուլսարի տարածքում ապօրինի հանքարդյունահանման վերաբերյալ կետի մասով:
Դատարանը նաև անվավեր էր ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը:
Վարչական դատարանը գտել էր, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված էր եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ էր առաջացնում «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու պահին նրա` որպես համապատասխան իրավասու մարմնի պաշտոնատար անձի անաչառության վերաբերյալ:
Վերաքննիչ վարչական դատարանի այս որոշումը «Լիդիան Արմենիայի» համար հերթական բարենպաստ դատական ակտն է, որով արձանագրվել է ընկերության իրավունքների ոտնահարումը պետական մարմնի կողմից, ինչպես նաև նրա նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի դրսևորած կողմնակալ վարքագիծը ընկերության նկատմամբ:
Այսպիսով, Վերաքննիչ վարչական դատարանը վարչական դատարանի նախկինում կայացրած վճիռը թողել է անփոփոխ:
Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".