Դավիթ Բաբայան․ Ժամանակին Արցախը առանցքային դեր է խաղացել իսլամի պատմության մեջ
Արաբական աշխարհը հատուկ նշանակություն է ներկայացնում Արցախի համար: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ արաբական Almotaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքի համար պատմական գիտությունների դոկտոր Ջավադ ալ-Բայդանիին տված հարցազրույցում:
«Արաբների և արաբական քաղաքակրթության հետ մեր փոխհարաբերությունները գնում են դարերի խորքը: Ուզում եմ նշել, օրինակ, որ ժամանակին Արցախը առանցքային դեր է խաղացել իսլամի պատմության մեջ: 9-րդ դարում հենց Արցախը չեզոքացրեց իսլամի առջև երբևէ կանգնած ամենամեծ սպառնալիքներից մեկը` Բաբեկի ապստամբությունը (826-837): Այդ ապստամբության հաջողության դեպքում իսլամական քաղաքակրթությունը, հնարավոր է, այսօր չլիներ։
Ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, ապա մենք բոլորս հիանալի հիշում ենք արաբ ժողովուրդների կողմից հայերին մեկնած օգնության ձեռքը՝ թուրքերի կողմից 1915-1923 թվականներին իրականացրած հրեշավոր ցեղասպանության ժամանակ: Տասնյակ հազարավոր հայեր իրենց երկրորդ հայրենիքը գտան այնպիսի արաբական երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը և այլն: Այս երկրները հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապահով զգալ իրենց և լիովին ինքնադրսևորվել: Մենք շատ շնորհակալ ենք արաբներին այս ամենի համար:
Այսօր արաբական երկրների հայ համայնքները մեր սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից են, որոնք ակտիվորեն նպաստում են մեր ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունների հաստատմանը: Այստեղ մեծ հնարավորություններ և աշխատանքի լայն ճակատ կա:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրը ապակառուցողական, խափանող աշխատանք է տանում տարբեր տարածաշրջաններում, հատկապես իր սահմանների երկայնքով, և դա սպառնալիք է ոչ միայն արաբական երկրների համար: Իր գործողություններով, արմատական և ահաբեկչական խմբերի ակտիվ աջակցությամբ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում ողջ իսլամի համար՝ ներսից խարխլելով համաշխարհային այս մեծ կրոնը: Վստահ եմ, որ արաբական աշխարհն էլ է սա հասկանում»,- ասել է Դավիթ Բաբայանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".