«Ժողովուրդ». ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ՏՎԵԼ ԻՐ ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։ 2004-2013 թվականի արարքներն են հիշել և, ըստ հաղորդագրության, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:
«Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:
Մեզ այլ մանրամասներ ևս հայտնի դարձան: Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, և, տարածված խոսակցությունների համաձայն, մինչև օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել և նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց: Նկատենք՝ դեռ 2019 թվականին Տիգրան Ավինյանը քննադատվեց Ապարանում առաջին հանրապետության անկախության առթիվ կազմակերպված միջոցառումներին Աղվան Հովսեփյանի կողքին լինելու համար, սակայն ամեն ինչ դրանով էլ ավարտվեց:
Մեկ այլ վակածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, և Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են: Ինչո՞ւ եք վրեժ լուծում. այս հարցի մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, որին ի պատասխան՝ վերջինս նշեց. «Ոնց որ Դուք եք այդ դեպքի մասին մամուլից տեղեկացել, այնպես էլ ես։ Ես ոչ մի տեղեկություն չունեմ»», - գրել է թերթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 15:38
Прекращение Арменией финансирования ОДКБ – не трагедия, организация продолжает работу. Об этом заявил журналистам замглавы МИД РФ Александр Панкин на полях форума "Россия - Исламский мир: KazanForum", передает Panorama.am.
-
2024-05-16 15:30
Как сообщает Panorama.am, бывший депутат парламента, председатель партии «Одна Армения» Артур Казинян пишет:
-
2024-05-16 15:29
Заявления властей о том, что в результате делимитации и демаркации азербайджанская сторона вернула Армении 25 га сельскохозяйственных земель, которые ранее были недоступны – ложь. Об этом сегодня, 16 мая, заявил журналистам член движения «Тавуш во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян, передает Verelq.am.
-
2024-05-16 14:17
Стартовал рабочий визит министра иностранных дел Республики Армения Арарата Мирзояна в Страсбург. Об этом сообщает пресс-служба МИД Армении, передает Verelq.am.