Հադրութցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հադրութից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում կառվարության շենքի մոտ. նրնք պահանջում են իրենց ապահովել բնակարաններով:
«Մենք Հադրութում մեր եղած-չեղածը կորցրել ենք, հիմա չգիտենք փախստական ենք, թե վերաբնակիչ ենք: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու: Մենք Արցախից հրաժարվել ենք: Արցախը մեզ պատասխանել է, որ բոլորդ պետք է գաք Ղարաբաղ, ձեզ տուն են տալու: Թե քանի տարուց են տալու, դա էլ չեն ասում:ՈԹւ մեզ Արցախում ոչ մեկը չի ասում, որ քո անվտանգությունն ապահովված է:
Մյուս կողմից Ստեփանակերտում ոտք դնելու տեղ չկա, շատ մարդ է գնացել էնտեղ: Հարակից տարածքներում էլ տեղ չկա, միայն սահմանի բերանին է, ես էլ չեմ ուզում գնամ էնտեղ երեխա տանեմ: Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ: Եթե ուզում են գնան, թող Արցախի մեր իշխանություններից գնան: Մեծամասնությանը բերել են Հայաստանում են գործի դրել: Մենք պարտվել ենք կռիվը ԱԱԾ տնօրենը ոչ ի պատասխան չի տալիս: Ինչի՞ ենք կռիվը պարտվել: Մինչև հիմա Արայիկ Հարությունյանն իրեն կանչե՞լ է, ասի՝ խի՞ ենք պարտվել: Էսօր էլ բերել են էստեղ են դրել իշխանության: Ու հիմա մեզ ասում են՝ գնացեք Արցախ: Խի՞ մենք գնանք, թող իրենք գնան: Մենք կռվել ենք, զոհ ենք տվել, թող գնան իրենք էլ զոհ տան, որ իմանան՝ դա ինչ է»,-ասաց հադրուցի տղամարդը:
Նա տեղեկացրեց, որ այսքան ժամանակ տարբեր տեղեր վարձով են ապրում. «Հայաստանի կառավարությունը հյուրընկալության փող էր տալիս, վարձը տալիս ենք, բայց հեսա էդ էլ են ուզում կտրեն: Երևանում ամենաէժան տան վարձը 100 հազար դրամ է: Ո՞նց նենք, որ կարողանանք վարձը տանք, մյուս կոմունալները տանք: Ասում են՝ եկեք Արցախ, բայց էնտեղ էլ տուն չկա, որ տան, ապրենք: Ես Հադրութում 3 հարկանի տուն եմ սարքել, որ տղես վարձով չմնա, էսօր տունս մնացել է Ալիևին: Հիմա իմ պատասխանն ո՞վ է տալիս: Եթե Հադրութը մեզ տան, 100 տոկոսով, հենց էսօր բոլորս կգնանք: Ասում են՝ գնա Մարտակերտ: Հենա թուրքը մտել ա տուն, երեխեքին վախեցրել է: Թող Արայիկ Հարությունյանն ու Հայկ Խանումյանը գնան Մարտակերտ: Աղաջանյան Կամոն կռվից հետո եկել է Հայաստան, բա թող գնա Ղարաբաղում ապրի»,-ասաց հադրութցին:
Նա հավելեց, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև 1994-ից սկսած մեր բանակը թալանել են. «Սալյարկա էլ են գողացել, հոսանք էլ են գողացել: Մեր գենոերալը Հադրութում մեծ օբյեկտ ուներ, որի հոսանքն ու ջուրը բանակից էր գալիս: Ինքը մի կոպեկ չէր տալիս: Թալանել են, դրա համար էլ պարտվել ենք: Մենք էդ կռիվը չենք կազմակերպել, դրա համար էլ պարտվել ենք: Որ դուք էդ գեներալների, նախագահների տները որ տեսնեք, կպատկերացնեք, թե ինչի ենք մենք պարտվել: Զենք պետք է առներ, ոչ թե տուն»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 09:31
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян по сути опроверг заявление пресс-секретаря президента РФ Дмитрия Пескова о том, что армянская сторона попросила Москву, чтобы российские пограничники продолжили охранять армяно-иранскую и армяно-турецкую границы.
-
2024-05-17 09:28
Власти Словакии в четверг предъявили мужчине обвинение в попытке покушения на премьер-министра страны Роберта Фицо, заявив, что он действовал в одиночку, передает АР.
-
2024-05-17 09:22
Если вы посмотрите хронологию событий после 2018 года, вы поймете, кто сдал Арцах. Об этом сегодня, 16 мая, в беседе с журналистами во дворе церкви Сурб Анна заявил бывший секретарь Совета безопасности Арцаха Виталий Баласанян.
-
2024-05-17 09:20
В результате делимитации армяно-азербайджанской границы, проводимой в Тавушской области, село Киранц теряет не 2, а, как минимум, 7 домов. Кроме того, Азербайджану отходят почти 16 га земли, которые должны были остаться на армянской территории даже по пресловутой карте Генштаба СССР 1976 года. Об этом Sputnik Армения сообщил житель села Киранц Андраник Назарян.