Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ է հրավիրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմեն Չարչյանի գործով Երևանի ընդհանուր իավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր` սեպտեմբերի 25-ին, արտահերթ նիստ է հրավիրվել Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Արմեն Չարչյանը գտնվում է հիվանդանոցում և նիստին չի ներկայացել:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.
-
2024-05-11 14:20
Николу придется ответить за сдачу земель, на которых лежит кровью наших парней. Об этом в беседе с журналистами 11 мая заявила мать пропавшего без вести военнослужащего Гоар Давтян, которая также присоединилась к мирной акции неповиновения и закрыла мост Победы в Ереване, передает NEWS.am.
-
2024-05-11 14:15
Задержанного в России лидера партии "Альянс" и бывшего депутата Тиграна Уриханяна уже отпустили, сообщает газета "Грапарак", передает Sputnik Армения. Ранее блогер Вардан Гукасян (более известный как "Дог") утром сообщил, что Уриханяна задержали в России по просьбе армянской стороны.