Последние новости

«ՍՊԱՍԻՐ ԻՆՁ, ԵՎ ԵՍ ԿԳԱՄ...»

Կապիտուլյանտի խղճին ծանրացած են հազարավոր կյանքեր

2020 թ. հոկտեմբերի 10-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված Արման Արզումանյանը 8 երեխաների հայր էր, որոնցից 5-ը՝ անչափահաս: Արզումանյանը որպես կամավոր մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին, ապա 2016-ի Քառօրյա պատերազմին: 44-օրյա պատերազմին էլ կամավոր գնաց:

Հոկտեմբերի 16-ին մարտական գործողությունների գոտում զոհվեց նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ավագ որդին՝ 29-ամյա Ռաֆիկ Գասպարյանը: Ռուստամը եղել է Արցախյան առաջին ազատամարտում փառաբանված «Սև հովազներ» լեգենդար ջոկատի հրամանատարը։ Սեպտեմբերի 27-ից հետո նա չէր կարող նստել տանը, ագրեսիայի երկրորդ օրը որդու հետ մեկնեց ռազմաճակատ։ Թշնամու արկը հարվածեց մեքենային, Ռաֆիկը մահացավ տեղում, Ռուստամը գլխի ծանր վնասվածք ստացավ: Նրան վիրահատեցին Ստեփանակերտում, որից հետո տեղափոխեցին Գորիս։ Նախատեսվում էր տեղափոխել Երևան։ Ռուստամը մահացավ։

«Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվեց 24–ամյա Յուրա Օհանյանը՝ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մանկության ընկերը, իսկ հետագայում՝ համակուրսեցին բժշկական համալսարանում: Յուրին նույնպես մասնակցել էր Քառօրյա պատերազմին՝ ժամկետային ծառայություն անցնելով հայտնի «Եղնիկներ» զորամասում։ Հետո գնաց 44-օրյա պատերազմում կռվելու։ Վերջին անգամ մորը զանգահարել է հոկտեմբերի 12-ին։ Հոկտեմբերի 14-ին Յուրան զոհվեց։ Նրա հետ միասին զոհվեցին նաև զարմիկը՝ Ալբերտն ու ընկերը՝ Աղասին։ Մայրը որդու մահվան մասին իմացավ միայն դեկտեմբերի 28-ին՝ ԴՆԹ տեստից հետո։

Պարգև Տերոյանը կատարելապես տիրապետում էր անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, նա հայտնվեց պատերազմի բովում՝ լինելով ֆրանսիական համալսարանի շրջանավարտ (գերազանցության դիպլոմով), պրակտիկա էր անցել Շվեյցարիայում։ Զորամասից, որտեղ նա ժամկետային ծառայություն էր անցնում, ծնողներին շնորհակալագիր ուղարկեցին։ Պարգևի դիպլոմը ծնողներին հանձնեցին ֆրանսիական համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը: Պարգևը մի քանի լեզու գիտեր, բայց ամենից շատ սիրում էր խորհրդային պոետ Կոնստանտին Սիմոնովի «Սպասիր ինձ, և ես կգամ, միայն թե շատ սպասիր» բանաստեղծությունը:

44-օրյա պատերազմում եղբորը՝ Տիգրանին և եղբորորդուն՝ Կարենին կորցրած Անահիտ Սարգսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ջրականում իր հարազատների հետ ծառայել է նաև Փաշինյանի որդին՝ Աշոտը, որին շրջապատումից դուրս են բերել 1200 զինվորի կյանք արժեցած հատուկ գործողության միջոցով։ Մնացածները, ովքեր Աշոտ Փաշինյանի կողքին են եղել դիրքերում, զոհվել են։ «Ո՞նց եղավ՝ իրա էրեխեն չզոհվեց։ Ինչու՞ մեր գյուղից Խաչիկ Գալստյանը, իմ եղբայրը, եղբորս տղեն զոհվեցին, իրա երեխան կարողացավ ճողոպրել»,- հարցնում էր զոհվածի քույրը։

Փաշինյանը կարող էր պահպանել հազարավոր կյանքեր

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի տարելիցի նախօրեն նշանավորվեց Ալիևի և Էրդողանի անկեղծացումներով։ Առաջինը հաղորդեց հոկտեմբերի 7-ին պատերազմը դադարեցնելուց Փաշինյանի հրաժարման մասին, երկրորդը՝ Վրաստանի վարչապետի միջոցով անձնական հանդիպման հասնելու կապիտուլյանտի փորձի մասին։ Էրդողանի բացահայտումը հիշեցրեց քչերին հայտնի մի փաստ. ագրեսիայի սկսվելուց հաշված օրեր առաջ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ջանքեր էր գործադրում Փաշինյանի ու Ալիևի անձնական հանդիպում կազմակերպելու համար։

2020թ. սեպտեմբերի 25-ին Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում ինչ-որ հարցազրույց է տեսագրել, որը անհայտ պատճառներով այդպես էլ եթեր չի հեռարձակվել առ այսօր։ Սեպտեմբերյան այն օրերին արդեն լուրեր էին շրջում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի տեխնիկայի կուտակումների մասին։ Հարցազրույցի տեսագրումից հետո արտահոսքեր եղան, թե Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանի ղեկավարությանը վերաբերող սկանդալային տեղեկատվություն։ Հարցազրույցը այդպես էլ եթեր չտրվեց. տեսագրությունը հետագայում առգրավվել է

2020թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանն ընտանյոք հանդերձ թաքնվել էր ՊՆ բունկերում։ Նոյեմբերի 19-ին Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը սենսացիոն հայտարարություն արեց. «Երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը հրաման է արձակում, որ կանգնեցնեն լրահամալրումը և կամավորներին ուղարկեն առաջնագիծ։

Չեն կարող հերքել, քանի որ պաշտոնատար անձինք, որ պատասխանատու են այդ գործընթացի համար, գիտեն, որ գալու է ժամանակը և գործընթացը չկազմակերպելու համար պատասխան պետք է տան, ձայնագրել են խոսակցությունը»։ Մեր ունեցած տեղեկություններով՝ պատերազմի օրերին Փաշինյանի բանավոր կարգադրությունների բազմաթիվ ձայնագրություններ պահվում են հուսալի տեղում։

Գեներալ Հակոբյանի բացահայտումից հետո արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց. «Դավաճանի խունտան աշխարհով մեկ հայտարարում է, թե պատերազմը տանուլ է տրվել բանակի մեղքով, որն, իբր, փախել է։ Համալրման պայմաններում զինվորներին խրամատներում թույլ չեն տվել հանգստանալ։ Փաշինյանը ոչնչացրել է հազարավոր մարդկանց, դա հանցագործություն է պետության դեմ։ Գուցե դա Դուշանբեի վերելակում բանակցությունների հետևա՞նքն էր»։

Պատերազմի ընթացքում ռազմաճակատ ուղարկելու համար 30 հոգանոց ջոկատներ ստեղծելու Փաշինյանի կոչը հակասում էր գործող օրենսդրությանը։ «Պաշտպանության մասին» օրենքում կամավորական ջոկատներ ձևավորելու մասին դրույթ չկա, հենց այդ պատճառով էլ օրենքում հետին թվով փոփոխություններ արվեցին։ Այդ առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարարեց. «Փաշինյանն իրավունք չուներ մարդկանց ուղարկել հակառակորդի կրակի տակ։ Բանակը կատարում էր իր գործառույթները, քանի դեռ առաջնագծում չէին հայտնվել կամավորները, որոնք խանգարել են կանոնավոր ստորաբաժանումներին իրենց անփորձությամբ։ Դա կանխամտածված հանցագործություն էր։ Նա կարող էր դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 7-ին կամ 19-ին։ Այդ դեպքում նա միանգամից կզրկվեր իշխանությունից, բայց հազարավոր կյանքեր կպահպաներ»։ Փաշինյանը նախընտրեց պահպանել իշխանությունը։

2020 թվականի նոյեմբերի 26-ին Գլխավոր դատախազությունը ստացավ առաջին հաղորդումը պետության շահերին դավաճանության մասին: Դա ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժումը»։ Հաղորդման մեջ հղում կա ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածին։ Ըստ հաղորդման՝ այդ հանցագործության մեջ ներգրավված է շուրջ 1213 պաշտոնատար անձ: Դեկտեմբերի 25-ին ներկայացվեց ևս մեկ հաղորդում հանցագործության մասին, կապված Կովսականից և Սանասարից զորքերի դուրսբերման հետ: Փաշինյանն իրավունք չուներ նման որոշում կայացնել, առաջնորդվելով «բանավոր ընկալմամբ»։ Այն հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն, համաձայն որի՝ զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ եղել են փաստաթղթի ստորագրման պահին։

Զորքերի դուրսբերումը չի ամրագրվել «Պետական սահմանի մասին» օրենքով, իսկ ինչ վերաբերում է վարչատարածքային բաժանման մասին օրենքին, ապա աշխարհում չկա նման բաժանման հիման վրա միջպետական սահմանազատում անցկացնելու նախադեպ։ Տարածքային զիջումների հարցը չի կարող լուծվել հանրաքվեի շրջանցումով

Փաշինյանը եռանդագին փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը մեռելածին մարմին է. դրա նախագահ Անդրանիկ Քոչարյանին Փաշինյանը բերել է 8-րդ գումարման խորհրդարան, որպեսզի նա ռեաբիլիտացնի իրեն՝ բոլոր հանցագործությունները վերագրելով ուրիշներին։ 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին սկսվեցին բարձրաստիճան սպաների ձերբակալություններն ու կալանավորումները, որոնց մեղադրանքներ են ներկայացվել մարտական գործողությունների ժամանակ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, ինչը հանգեցրել է մարդկային և տարածքային կորուստների: Փաշինյանը ակտիվորեն փորձում է ուրիշների վրա բարդել մեղքը, ներառյալ Շուշիի և Հադրութի կորուստը։

Կապիտուլյանտը միտումնավոր հրաժարվեց պահպանել Հադրութն ու Շուշին։ Նրա ինչի՞ն է պետք «դժգույն ու դժբախտ քաղաքը», որը Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները ծրագրում են վերածել մահմեդական աշխարհի մշակութային մայրաքաղաքի։ Փաշինյանը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու և հազարավոր կյանքեր փրկելու Պուտինի առնվազն երկու առաջարկից. նա նախընտրեց Շուշին հանձնել Ալիևին Ադրբեջանի պետական դրոշի օրը…

2020թ. նոյեմբերի 21-ին հողին հանձնվեց Արցախյան առաջին ազատամարտի հերոս, լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանը, որին Նիկոլը տևականորեն ու ցուցադրաբար սպանում էր բանտախցում։ Ծայրահեղ ծանր վիճակում ազատ արձակված Մանվելը փորձեց հասնել ռազմաճակատ, Արցախից նրան տեղափոխեցին ուղիղ վերակենդանացման բաժանմունք։ Գեներալը ցանկանում էր հանգչել «Եռաբլուր» պանթեոնում՝ Սպարապետի գերեզմանի կողքին, բայց նրան թաղեցին հայրենի գյուղում։

Հուղարկավորության ժամանակ երեք պատերազմների վետերաններից ես առաջին անգամ լսեցի պատմությունն այն մասին, թե ինչպես է Արցախի հերոս կապիտան Արթուր Աղասյանը միայնակ մարտնչել հակառակորդի «Յաշմա» էլիտար ստորաբաժանման հետ և փախուստի մատնել 30-հոգանոց դիվերսիոն խմբին։ Արթուրը զոհվեց պատերազմի ամենաթեժ պահին. նա ընդամենը 21 տարեկան էր։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПУСТЬ КАЖДЫЙ ОТВЕТИТ НА ВОПРОС: "С КЕМ Я?"
      2024-05-03 10:14

      Нельзя воображать себя над схваткой, когда речь идет о будущем  детей и внуков, каждый армянин сегодня оказался перед выбором и необходимостью ответить самому себе  на вопрос: "С кем я?" Пусть каждый решит про себя, по какую он сторону баррикад, с кем он - с Николом, "Лфиком", "Грзо", "Лулу", "Держателем бутылки",  "Качающим лодку", " Плюющим в лицо", Овиком Агазаряном и Акопом Асланяном  или по другую сторону баррикад? - Там, где Святая Церковь, гора Арарат, генералы Победы, рядовые ветераны войн за освобождение Арцаха, политзаключенные и все, кто не желает превратиться в манкурта без Родины и Памяти…

    • СОБЕРУТСЯ ЛИ В ЧЕТВЕРГ ПРЕДСТАВИТЕЛИ ОППОЗИЦИИ?
      2024-05-01 10:38

      Пока нет соглашения о мире, Азербайджан будет считаться враждебным государством. Требования тавушцев законны, в отсутствие мирного соглашения вторжение азербайджанцев на территорию, огороженную пограничными столбами, не повлечет правовых последствий. Такое мнение по поводу текущих событий высказал лидер Конструктивной партии политолог Андриас Гукасян. Он считает необоснованными заявления о том, что установка пограничных столбов снизила риск агрессии со стороны Азербайджана.

    • "НАИРИТ": УГРОЗЫ И ВОЗМОЖНОСТИ
      2024-04-30 11:09

      Ровно год назад, в мае, СМИ распространили заявление руководителя корпорации "Росатом" Алексея Лихачева следующего содержания: "Химические отходы находятся в крайне рискованном аварийном состоянии. Мы уже произвели первую оценку, теперь приступим к созданию проекта". Речь шла о проекте устранения химических отходов предприятия.

    • ПРО ПЕРВОМАЙ И ПЕРВУЮ ПОПЫТКУ…
      2024-04-30 10:46

      1 мая 2018 г. в международный День солидарности трудящихся (до 1889 г. отмечался как День Интернационала) Пашинян впервые баллотировался на пост премьер-министра на безальтернативной основе. 45 голосов "за", 55 "против", выборы провалились. Пашинян не был готов к такому исходу, полагая, что депутаты от фракции РПА настолько напуганы уличными плясками с гробами и траурными венками, что легко пойдут на уступки. Желая усугубить обстановку, он произнес с трибуны парламента такие слова: "Республиканская партия и фракция РПА уничтожили себя безвозвратно. Не может существовать сила, которая объявила войну собственному народу!" Вопрос: о какой войне шла речь, когда Сержа Саргсян подал в отставку, не пролив ни капли крови? Пашиняну возразил депутат от фракции РПА Арман Сагателян. Он сказал, что все происходящее - это начало плохого сценария со стороны внешних сил. Его слушали невнимательно…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
      2022-01-26 20:02

      Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը:

    • ԱՂԵՏԻ ԳՈՏԻ. ԿԵՍ ԿՅԱՆՔ ԱՐԺԵՑԱԾ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ
      2021-12-07 10:50

      Ժամանակավոր և վթարային կացարանները առ այսօր պահպանված իրողություններ են 33 տարի առաջ Սպիտակի երկրաշարժը ցնցեց երկիրը։ Բայց այն ժամանակ դա անծայրածիր, ահռելի երկիր էր՝ վիթխարի ռեսուրսներով, թեև նրա գոյությունը մոտենում էր ավարտին։ Պատմական հեռանկարում…

    • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ ԵՆ
      2021-11-08 20:40

      Ահա և մեկ տարի անցավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության է եկել պոպուլիստ-դիլետանտների թիմը, Ադրբեջանը, թուրքական զինված ուժերի և սիրիական թուրքամետ կազմավորումների վարձկան-ահաբեկիչների ջոկատների անմիջական աջակցությամբ, ռևանշ վերցրեց 90-ականների սկզբի Արցախյան պատերազմում կրած պարտության համար։ Այսօր Բաքվի վերահսկողության տակ են ոչ միայն տխրահռչակ յոթ շրջանները, այլև Շուշիի և Հադրութի շրջանները, որոնք Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կազմում ընդգրկված են եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին։ Հայաստանն ու Արցախը տվեցին առնվազն հինգ հազար զոհ (իշխանությունն այդպես էլ չներկայացրեց վերջնական անվանական ցուցակը), տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուրավորները համարվում են անհետ կորած։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գերիներ մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔԸ
      2021-09-27 21:48

      Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի սկսվելու օրից: Նիկոլ Փաշինյանի մեղքն անվիճելի է։ Առաջին հերթին՝ այն, որ նա իրավիճակը հասցրեց պատերազմի։ Դա դրսևորվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ընթացքում անհամարժեք քայլերով, որոնք հանգեցրին հայկական կողմի դիրքերի սասանմանն ու դաշնակիցների հետ կապերի թուլացմանը։ Երկրորդ. ո՛չ հայկական պետությունը, ո՛չ հայ հասարակությունը, ո՛չ էլ հայկական բանակը պատրաստ չէին պատերազմի։ Բոլորը զբաղված էին քաղաքական շոուներով, որոնք գրեթե ամեն օր ցուցադրում էր իշխող թիմը։ Հասարակական ընկալումներում երկրորդ պլան էին մղվել բանակում վարչապետի ձեռնարկած կադրային զտումները, 2016-ի ռազմական գործողություններից հետո ընդունված սպառազինության ծրագրի փոփոխությունը։