Փաստաբան․ Հանրության բերանը գցեցին ստոր սուտը
Հանրության բերանը գցեցին, թե այդ «տուշոնկաները», օգնությունը Մանվել Գրիգորյանի տնից են բերել, ինչը ստոր սուտ է, որովհետև այդ ապրանքը հանել են ԵԿՄ պահեստներից։ Ավելին, որոշ մասն էլ բերված է եղել Արցախի Մարտունի բնակավայրից, որտեղ էլ եղել է ԵԿՄ-ի համապատասխան պահեստը։ Մենք դատական նիստերը շարունակում ենք՝ լիահույս լինելով, որ այս ամենին դատարանը կտա օբյեկտիվ գնահատական, 168․am-ի հետ զրույցում ասել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նա հայտնել է, որ Մանվել Գրիգորյանի գործով դատական գործընթացում մեկնարկել է վկաների ակտիվ հարցաքննության փուլը։
«Վկաները, որոնք ցուցմունք են տալիս յուրացման գործով՝ հայտնի «տուշոնկայի» հետ կապված, նրանց ցուցմունքներում որևէ աղերս չկա յուրացման հետ, կամ որից տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանը։ Ավելին, որպես իրավապաշտպան՝ արձանագրում եմ, որ մեղադրել անձին յուրացման համար, որի պատասխանատուն անգամ իրավական հարթության վրա նա չի եղել, նկատի ունեմ այդ օգնությունները, մեղմ ասած, աբսուրդի ժանրից է։ Ինչպես քրեական գործում, այնպես էլ ԵԿՄ-ի կանոնադրությունում հստակ արձանագրված է այն իրավանորմը, թե ում վրա են դրվում այդ կարգի գործառույթները», - նշել է Լևոն Բաղդասարյանը։
Ըստ փաստաբանի, Մանվել Գրիգորյանի մահվանից հետո նրա գործը ենթակա էր կարճման, սակայն պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի նիստերը շարունակվեն՝ արդարացման հիմքով։ Ըստ այդմ էլ, երկու շաբաթը մեկ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ընթանում են դատական նիստերը։
Լևոն Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ մինչև օրս կալանքի տակ է ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև նրա բոլոր մերձավորների, նրա հետ ուղղակի կամ անուղղակի շաղկապված անձանց ունեցվածքը։
«Նշեմ նաև, որ ՄԻԵԴ-ում գործ է քննվում Մանվել Գրիգորյանի անօրինական կալանքի և խոշտանգման փաստի վերաբերյալ։ Մենք գույքի արգելանքի հետ կապված ևս ՄԻԵԴ-ին իրազեկել ենք, որի իրավական գնահատականը, կարծում եմ, ՄԻԵԴ-ը ապագայում կտա», - ասել է փաստաբանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-16 09:49
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет:
-
2024-05-16 09:46
Растет число иностранных игроков, в том числе негосударственных, стремящихся повлиять на выборы в США, и Россия, Китай и Иран являются наиболее значимыми, заявила директор Национальной разведки США Эврил Хейнс на слушаниях в Сенате в среду, передает Reuters.
-
2024-05-16 09:44
Американский политический аналитик Майкл Рубин в своей статье «Блинкен является примером того, как не следует заниматься дипломатией» резко раскритиковал дипломатические способности администрации действующего президента США Джо Байдена, приведя в качестве примера отношения между Вашингтоном и Баку.
-
2024-05-16 09:43
Премьер-министру Израиля Биньямину Нетаньяху в среду был брошен публичный вызов по поводу послевоенных планов в отношении сектора Газа со стороны его собственного министра обороны, который пообещал выступать против любого долгосрочного военного правления Израиля над Газой, сообщает Reuters.