ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՑԱՆՑ
Այս տարվա նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել։
Երկաթուղու գույքի գողության և վնասման դեպքերը գնալով հաճախակիանում են և դառնում վտանգավոր։ Եթե նախկինում գրանցվել են երկրորդական ուղիների լարման տակ չգտնվող կապի մալուխների կամ կոնտակտային ցանցերի գողության դեպքեր, ապա այս դեպքն աչքի է ընկնում գործողությունների անխոհեմությամբ։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակին դադարեցվել է։
ՀԿԵ-ն քաղաքացիներին կրկին զգուշացնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության չափանիշների խախտման վտանգի մասին։ Երկաթուղային համակարգերի աշխատանքին վնասակար միջամտությամբ քաղաքացիները վտանգում են ոչ միայն իրենց առողջությունն ու կյանքը, նրանց գործողություններից կարող են տուժել նաև երրորդ անձինք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-03-07 15:29
Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան նվիրված «Հոգու ակնթարթ» նկարների և կտավների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են սկսնակ նկարչուհի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Նարինե Ասլանյանի ստեղծագործությունները:
-
2023-12-19 10:48
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան:
-
2023-11-22 12:04
Նոյեմբերի 23-ին չեղարկվում Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքների ուղերթերը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։ Պատճառն իրականացվող վերանորոգման աշխատանքներ են։
-
2023-11-21 11:12
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջարկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջարկել է հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի դպրոցական ծրագրում ներառել «Երեխաների վարքագծի կանոնները երկաթուղային տրանսպորտում» դասընթացը: