Последние новости

Yerevan.Today. ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՎԱՆՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ ՄՈՏ 40 ՏՈԿՈՍԸ

Սյունիքը կրկին մերժեց այս իշխանությանը: Կապանում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն կրեց, գործող քաղաքապետը գրեթե եռակի առավելությամբ վստահ հաղթանակ տարավ: «Սյունյաց ողջյուններից» հետո իշխանականները ակտիվորեն սկսեցին տարածել հատկապես Իջևանի արդյունքները, թե բա ծննդավայրը հավատարիմ է Փաշինյանին:

Հետաքրքրական է Իջևանի խոշորացված համայնքի ընտրությունների պատկերը: Այսպես, համայնքում ընտրելու իրավունք ունի 33.094 քաղաքացի, ընտրությանը մասնակցել է 12.384 քաղաքացի, որից ՔՊ-ին քվեարկել է 9.864 հոգի, այսիքն ընտրողների 29.8%-ը:

Մինչդեռ ամիսներ առաջ՝ հունիսի 20-ի ընտրության ժամանակ ՔՊ-ն ստացել էր 15 884 քվե: Ստացվում է, հինգ ամսում իշխանությունը կորցրել է շուրջ 40% ձայն: Այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում չարաշահվել է պետական ռեսուրսը, ներգրավվել են նախկին ՀՀԿ-երի, դպրոցի տնօրենների: Չմոռանանք նաև, որ ՀՀ ոստիկանապետը Իջևանցի է և ասում են՝ անձամբ էր ներգրավված ընտրությունների պրոցեսին:

Այսքանից հետո գործող իշխանության օգտին քվեարկել է ընդամենը 30 տոկոսը, հավանաբար իջևանցիներին սթափեցրել է Սյունիքում տիրող վիճակը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ իշխանականաները անդադադար խոսում են Տավուշի անկլավներից, այնտեղի մի շարք բնակավայրեր համարում ադրբեջանական:

Yerevan.Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ