«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է խմբակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդարանական լսումների անհրաժեշտություն կա, քանի որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև:
«Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում, նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են սպառնալ ժողովրդի ֆիզիկական գոյությանը:
Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագծում խմբակցությունը իշխանությից պահանջում է զերծ մնալ որևէ բանակցություններից, գրավոր և բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջները։
Շեշտվում է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ հարցը որևէ կերպ չի կարելի տարանջատվել Արցախի ժողովրդի`իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-15 09:08
Бывший спикер ОДКБ Владимир Зайнетдинов прокомментировал Alpha News отказ Армении от финансирования организации и отметил, что на заседании организации 23 ноября 2023 года в Минске ничего подобного не озвучивалось.
-
2024-05-15 06:25
Архиепископ Баграт Галстанян посетил Карена Геворкяна, получившего перелом ноги вследствие применения силы полицией. Об этом сообщается на странице движения «Тавуш во имя Родины» в Facebook. Новости Армении - NEWS.am
-
2024-05-15 06:20
Один из участников акций неповиновения в Ереване задержан по подозрению в хулиганстве, сообщила пресс-служба Следственного комитета.
-
2024-05-15 06:18
Вашингтон может «фундаментально пересмотреть» отношения с Грузией в случае окончательного принятия закона об «иноагентах». Об этом заявила пресс-секретарь Белого дома Карин Жан-Пьер, передает Эхо Кавказа.