Կարին Տոնոյան․ Կոչ եմ անում պատմաբաններին, գրողներին, նկարիչներին միանալ մեզ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «5165» շարժման բողոքի ակցիան, մասնակիցները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի սահմանազատման մասին ստորագրվելիք փաստաթուղթը։
Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը հայտարարեց, որ պայքարելու են նախ հանուն ներքին հաղթանակի, հետո արդեն` արտաքին։ Նրա խոսքով` հաղթանակին անպայման հասնելու են։
«Մեզ հարցնում են, թե ով է մեզ կառավարում։ Ես հայտարարում եմ, որ մեզ եռագույնն է կառավարում։ Մեզ հարցնում են նաև, թե ինչու դիրքեր չեք գնում, ես էլ ասում եմ` անձամբ ես պատրաստ եմ գնալ դիրքեր և սպանել գոնե մեկ թուրքի. դա իմ որդու վրեժը կլինի»,–ասաց Տոնոյանը։
Նա դիմեց պատմաբաններին, գրողներին, նկարիչներին, զինվորների ծնողներին միանալ իրենց։ Տոնոյանը նշեց, որ իրենք շատ ասելիք ունեն, սակայն մարդկանց չեն ուզում հոգնեցնել. պետք է տարբեր մարդիկ միանան շարժմանը և ելույթներով հանդես գան։
Տոնոյանը նշեց, որ գործ անողն է սխալվում, և ովքեր իրենց մեղադրում են ինչ–ինչ հարցերում, թող հրապարակ այցելեն և ավելի ճիշտ քայլեր անեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 12:15
В селе Киранц установлены столбы, рядом с ними стоят пограничники, они вооружены и в масках.
-
2024-05-20 12:12
В Армении пытаются оценить возможные сценарии развития внутриполитической ситуации в Иране на фоне трагической гибели иранского президента Эбрахима Раиси. Иранист Жанна Варданян пишет в своем телеграмм-канале:
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.