Последние новости

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…

Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները…

Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

Ցուցանշական է, որ նման քայլերի մասին խոսում է քաղաքական այն ուժի ղեկավարը, որը չորրորդ տեղն է զբաղեցրել ՏԻՄ ընտրություններում։ Քվեարկության արդյունքներով ձայների առավել մեծ քանակ է ստացել գործող քաղաքապետի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Քաղաքապետը, հիշեցնեմ, չզիջեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ճնշումներին և հրաժարական չտվեց հունիսի 20-ի համապետական ընտրություններից հետո։ Ռեժիմը փափագում էր իր ներկայացուցչին նշանակել Վանաձորում՝ պաշտոնակատարի կարգավիճակով, սակայն Ասլանյանը չընկրկեց ռեժիմի ճնշման տակ, ձևավորեց և ընտրություններում գլխավորեց դաշինքը, որն էլ հաղթեց ( 38,70%)։

Երկրորդ տեղում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (25,05%), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը զբաղեցրեց երրորդ տեղը (14,53%), իսկ «Հայրենիք» կուսակցությունը չորրորդ էր (4,48%)։ Վերջին տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն էր (4,29%), սակայն նա էլ խմբակցություն ունենալու իրավունք ստացավ ավագանիում: «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ընտրությունների արդյունքներով հնարավորություն ստացավ իր քաղաքապետին նշանակել առանց կողմնակի աջակցության, թեև ակնհայտ է, որ գործող քաղաքապետի կողքին կկանգնեին նոր ավագանու բոլոր անդամները, բացառությամբ վարչապետի կուսակցության։ Ռեժիմն այլ ելք չուներ. միայն կալանքը կարող էր չեզոքացնել Ասլանյանին։

Դոխոյանը հաղորդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր մարդուն է նշանակել համայնքապետարանի ղեկավարի պաշտոնում, սակայն վերջինս իրավասու չէ լուծել ֆինանսական բնույթի հարցերը: Քաղաքապետը կալանավորված է, և այդ պատճառով ձգձգվում է աղբահանության պայմանագրերի կնքումը, ինչն ակնհայտ անհարմարություններ է պատճառում համայնքի բնակիչներին։ Քաղաքային տնտեսությունը կաթվածահարության շեմին է։ Մշակվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացման նախագիծը, որը նախատեսում է համայնքի ղեկավարի փոխարինում այն դեպքում, եթե նա ի վիճակի չէ իրականացնել իր օրինական լիազորությունները: Այդ նախագիծը գրվել է՝ նկատի առնելով Գորիսի վերընտրված ու կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ինչպես նաև Վանաձորի վերընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։

Համայնքների ղեկավարների տեղերում կնշանակվեն ռեժիմի դրածոները, այլ կերպ ասած՝ իշխանությունը կրկին փորձում է ի շահ իրեն գործարկել պաշտոնակատարների ինստիտուտը։ Համայնքի բնակիչների համբերատարությունը Դոխոյանը բացատրեց «լոռեցու բնավորության» առանձնահատկությամբ, սակայն չբացառեց, որ հեռանկարում ընդդիմությունը կդիմի «արմատական քայլերի», քանզի ցանկացած համբերություն չափ ու սահման ունի: Նրա խոսքերով, նոր ավագանին սպասում է իրավիճակի հանգուցալուծմանը օրինական ճանապարհով, սակայն չի կարելի բացառել, որ շուտով քննարկումներ կձեռնարկվեն զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնելու վերաբերյալ՝ իրենց ընտրության հանդեպ ռեժիմի լկտի ոտնձգություններից վրդովված համայնքի բնակիչների աջակցությամբ: Իշխանական շրջանակներում արդեն սկսել են խոսել այն մասին, որ Վանաձորում կարելի է նոր ընտրություններ անցկացնել, քանի դեռ Ասլանյանը կալանքի տակ է...

Խոստովանական ցուցմունքներ Վարդենիսում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատասխանատվություն է կրելու Վարդենիսում ոստիկանների գործողությունների համար: Այն մասին, որ ոստիկանները շրջափակել են տեղի վարչակազմի շենքը, որպեսզի դրա տարածք չթողնեն ավագանու օրինականորեն ընտրված անդամներին, մեր ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում։

Ակներեվ է ոստիկանության բացահայտ միջամտությունը քաղաքական գործընթացներին, այն դեպքում, երբ ամենքին ու յուրաքանչյուրին հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 5-ի քվեարկության արդյունքներով հավաքել էր ընդամենը 13 մանդատ, իսկ «Ահարոն Խաչատրյան» դաշինքն ու «Միասնական Վարդենիս» կուսակցությունը միասին՝ 14 մանդատ: Ընտրությունների օրինական արդյունքներին ռեժիմի դիմադրությունն ընդունել է բացահայտ բռնաճնշումների ձև՝ ոստիկանության մասնակցությամբ, որը դաժանորեն ճնշել է ընտրողների բողոքի փողոցային ակցիաները:

Արդյունքում կալանավորվել է «Միասնական Վարդենիս»-ի ցուցակի թիվ 1 թեկնածու, նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։ Այն մասին, որ նրա կալանավորումը զուտ քաղաքական բնույթ ունի, հայտնի է բոլորին։ Հայտնի է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի թիվ 1 թեկնածու Արամ Մելքոնյանը հեռուստախցիկների առջև խոստովանել է, որ անձամբ է ոստիկանություն կանչել, որպեսզի խանգարի «այդ խեղկատակությանը»։ Ռեժիմի ներկայացուցիչը «խեղկատակություն» է անվանում համայնքի օրինական ընտրված ղեկավարի, այսինքն Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը։ Մելքոնյանի այդ հայտարարությունը կարելի է որակել որպես խոստովանական ցուցմունք։ Ի՞նչ հիմնավորմամբ է նա ոստիկանություն կանչել ու հրահանգել դրան արգելափակել համայնքապետարանի մուտքը: Խոսքը բացահայտ ապօրինության մասին է, բայց Մելքոնյանը առ այսօր ազատության մեջ է։

14 մանդատը 13-ից շատ է, ուստի Խաչատրյանը օրինական ընտրված քաղաքապետ է։ Հարությունյանը ձերբակալվել է այն բանի համար, որ համարձակվել է աջակցել Խաչատրյանի դաշինքին, որի բնակարանում ոստիկանները խուզարկություն են անցկացրել առանց հիմնավորում ներկայացնելու, խուզարկվել է նաև նախընտրական դաշինքի գրասենյակը... Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրություններին ոստիկանության կոպիտ միջամտության այլ մանրամասների մասին մենք ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք։ Ինդպեսև այն մասին, որ տեղերում հասունանում է հետընտրական ընդվզում, որ Վարդենիսում և Փարաքարում տեղի ունեցած բողոքի ակցիաները կարող են շարունակություն ունենալ, չենք խոսում արդեն Վեդի համայնքի մասին, որտեղ իշխանությունը խարդախության և շանտաժի միջոցով հասավ լրացուցիչ ընտրությունների անցկացման։

Գարիկին կթողնեն հպարտ մենության մե՞ջ

Փաշինյանը պատրաստ է միլիոններ ծախսել, միայն թե իշխանության բերի իր սիրելի Գարիկ Սարգսյանին՝ «Կոկորդիլոս» մականունով։ Նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշումն ընդունվել է հունվարի 4-ին, երբ դադարեցվել են ընտրված մարմնի լիազորությունները:

Դեկտեմբերի 5-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձախողումից հետո Փաշինյանը նշանակեց Գարիկին Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչի կապակցությամբ վերջինս ազատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Կոմիտեում, ինչպես արդեն հաղորդվել է, մինչ օրս տոնում են ազատագրումը Գարիկից, իսկ Վեդիից արդեն տագնապալի լուրեր են գալիս...

Նոր ընտրությունները նշանակված են մարտի 27-ին։ Եթե Արարատի նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ նախորդ մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին, չերաշխավորի իշխող ուժի համոզիչ հաղթանակը նոր ընտրություններում, ապա նրան նույնպես պաշտոնանկ կանեն։ Հիշեցնեմ, որ նախքան դեկտեմբերյան ընտրությունները Ռ.Թևոնյանը զգուշացրել էր կուսակցությանն ու կառավարությանը, որ Գարիկը՝ որպես նախընտրական ցուցակի թիվ 1 թեկնածու, ոչ անցողիկ կդարձնի ողջ կուսակցությանը։ Նրան չլսեցին, հիմա փորձում են վերախաղարկել։

Վեդիում կան ուժեր, որոնք ձեռքերը ծալած չեն նստի՝ հետևելով քաղաքն իրենով անելու Գարիկի երկրորդ փորձին։ Փաշինյանի այդ սիրելին արդեն լիովին դրսևորել է իրեն և՛ որպես Արարատի մարզպետ, և՛ Արարատյան դաշտում կոկորդիլոսներ բուծելու դարի բիզնես-նախագծի հեղինակ, և՛ որպես Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար, իսկ հիմա ջանում է երկրորդ փորձից բազմել Վեդիի քաղաքապետի աթոռին։ Հաշվի առնելով ռեժիմի պարագլխի առանձնահատուկ հետաքրքրությունը նոր ընտրությունների և Գարիկի անձի նկատմամբ, որոշ ուժերի առաջնորդներ համարում են, որ առաջադրվել չարժե: Նրանց դիրքորոշումը հանգում է նոր ընտրությունները բոյկոտելու անհրաժեշտության. այսինքն՝ թող Փաշինյանի կուսակցությունը, Գարիկի գլխավորությամբ, առաջադրվի հպարտ մենության մեջ...

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • «ՊԱՇԸ» ԿԽԼԻ՞ ԱԲՈՎՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ
      2021-11-02 17:27

      Գլխապտույտ կարիերայի վախճանը Ուղիղ մեկ ամիս առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելեց Աբովյան և հանդիպում ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ստորաբաժանման հետ: Հանդիպման արդյունքներով «ԳԱ»-ն արդեն գրել է այն մասին, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով Աբովյանում վերջ կտրվի Գագիկ Ծառուկյանի ազդեցությանը, որը տարիներ շարունակ համարվել է Կոտայքի մարզի և դրա մայրաքաղաքի բացարձակ տերն ու գրեթե ֆեոդալը։

    • ՆԻԿՈԼԻ ՖԱՎՈՐԻՏԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՎԵԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
      2021-11-01 17:37

      Վարչապետը հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները… Փաշինյանի սիրելի Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո գլխավորեց Պետգույքի կառավարման կոմիտեն, սակայն չհարմարվեց նոր տեղում, ուստի որոշել է կրկին վերադառնալ տեղական իշխանության համակարգ: Այդ վերադարձի համար Արարատի մարզի տեղական համայնքների խոշորացման ծրագիրը կազմվել է այնպես, որ Գարիկի համար նախատեսված լինի առանձին համայնք։ Խոշորացումից հետո ձևավորվել են 4 խոշորացված համայնքներ. Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Սարգսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։