Օկուպացված Ակնաղբյուրի բնակիչների համար կառուցվում է նոր բնակավայր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:
Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:
Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին, տեղեկացնում է Verelq.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 10:19
После гибели президента Ирана Эбрахим Раиси в авиакатастрофе полномочия главы исполнительной власти переходят к первому вице-президенту Мохаммаду Махберу, в соответствии со статьей 31-й Конституции страны.
-
2024-05-20 10:14
Кадры с места крушения вертолета президента Ирана Раиси публикует агентство Tasnim.
-
2024-05-20 10:11
Вице-президент Ирана Мохсен Мансури 20 мая подтвердил гибель президента Эбрахима Раиси при крушении вертолета в воскресенье.
-
2024-05-20 09:45
Президент Ирана Эбрахим Раиси, глава МИД Ирана Хосейн Амир Абдоллахиан и все остальные члены делегации, возвращавшиеся после визита в Азербайджан, погибли в результате крушения вертолета, передает агентство Mehr.