«Փաստ». ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվում են մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ընդդիմությունը մասնավորաբար նշել է, որ «քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»։
Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկը: Իսկ ի՞նչ կարծիք ունեն անկախ փորձագետները»։
«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նշեց, որ իշխանությունների կողմից նման հանձնաժողով ստեղծելու նպատակը մեկն է:
«Այդ հանձնաժողովի ստեղծումը իրենցից մեղքը հանելու և մեղքն ուրիշի վրա բարդելու նպատակ ունի: Այսինքն, իրենք փորձելու են մեղավորներ նշանակել՝ ի դեմս բանակի, ի դեմս Արցախի ղեկավարության, նաև պետականակենտրոն ուժերի, նախորդ իշխանությունների և Ռուսաստանի: Այդ հանձնաժողովի ստեղծման նպատակն ընդամենը Նիկոլ Փաշինյանին արդարացնելն է լինելու, ինչպես նաև ինչ-որ կեղծիքի, մանիպուլ յացիաների շատ մեծ դոզաներ են նետվելու հանրային դաշտ. «Մենք ամեն ինչ արել ենք, բայց չենք կարողացել, պատճառն այն է, որ…»:
Եվ հենց այս հատվածից սկսած արդեն մեղավորների ցանկը գնալու է: Այդ հանձնաժողովը, մեծ հաշվով, ստեղծվում է սեփական կերպարը մաքրելու նպատակով», - ասաց Ջամալյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 19:40
В Армении, возможно, зарождается "политическое христианство" для борьбы с идеологией трансгуманизма. Такую точку зрения на происходящие в Армении процессы высказала в своем в ТГ-канале российский востоковед, иранист Каринэ Геворгян.
-
2024-05-13 18:59
Комитет ООН против пыток опубликовал окончательное заключение о выполнении Азербайджаном обязательств в рамках Конвенции ООН против пыток.
-
2024-05-13 18:57
Армения вошла в топ-3 лидеров по показателю прироста грузооборота с регионами России, уступая только Турции и опередив Китай, сообщает ТАСС.
-
2024-05-13 18:55
Это исключительно политическое преследование, цель которого – заставить замолчать Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, закрыть подкаст "Имнемними". После заседания суда по делу соавторов подкаста "Имнемними" Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, когда судья Тигран Восканян взял самоотвод, заявил адвокат Нарека Самсоняна Рубен Меликян.