Բլինկենը զսպվածության կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայկական և ադրբեջանական կողմերին զսպվածության և դիվանագիտական փոխգործակցության ակտիվացման կոչ է արել: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բլինկենը կարևորել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը: Պետքարտուղարը նաև ընդգծել է «ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջմղմանը»:
«Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ – ի հանձնառությունը, մյուս գործընկերների հետ միասին, շարունակել Մոսկվային և նրա կողմնակիցներին, ներառյալ Բելառուսի Լուկաշենկոյի վարչակարգը, պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած և չարդարացված պատերազմի համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը, «զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Նշվում է, որ Բլինկենը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-25 12:57
Силовики наведались в дом экс-мэра Степанакерта Давида Саркисяна. Об этом правозащитник Рубен Меликян сообщи в соцсети, передает Sputnik Армения.
-
2024-05-25 12:52
Увеличение стоимости шенгенской визы не будет распространяться на граждан Армении, сообщила в соцсетях пресс-секретарь МИД Ани Бадалян, передает Sputnik Армения.
-
2024-05-25 12:38
Премьер-министр Армении Никол Пашинян выехал в Тавушскую область. По информации «Азатутюн», в Баганисе запланирована встреча в сельской школе, передает News.am.
-
2024-05-25 12:34
Гражданин М. Г. задержан по подозрению в присвоении имущества в крупных размерах, сообщает в субботу Следственный комитет Армении, передает Sputnik Армения.