Արցախյան 44-օրյա պատերազմի 38 մասնակիցներ կպրոթեզավորվեն պետության հաշվին
2022թ–ի Արցախյան 44-օրյա պատերազմի 38 մասնակիցներ կպրոթեզավորվեն պետության հաշվին։ Որոշումն ընդունվել է այսօր, ՀՀ կառավարության հերթական նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն` 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել էր պրոթեզավորման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու սարքավորումները։
Պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։
Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ 13 530 000 դրամ։
Կառավարության այսօրվա որոշմամբ` անհրաժեշտ ամբողջ գումարը կտրամադրվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.