Ամենայն հավանականությամբ «կսայթաքեն». Սարգսյանը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի։ Դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Բրիտանական The Times պարբերականի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107–րդ տարելիցին։
«Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին:Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա»,–ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տևական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կարտահայտվեն անկառավարելի ուժով:
Սարգսյանի խոսքով`տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է:
«Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ: Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»,–նշել է նա:
Սարգսյանը հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը հնարավորություն ունի շտկելու ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-04 10:41
Конгрессмену США Энрике Роберто (Генри) Куэльяру и его супруге Имельде предъявили обвинение в получении взяток от нефтегазовой компании Азербайджана и одного из мексиканских банков, сообщает министерство юстиции США.
-
2024-05-04 10:39
Жители Шурнуха, чьи дома были переданы под контроль Азербайджана, пока не получили новое жилье, но власти перестали выплачивать им ежемесячную помощь. Об этом Sputnik Армения сообщили сами шурнухцы.
-
2024-05-04 10:37
Чрезвычайный инцидент произошел накануне ночью в Ереване, передает Новости-Армения.
-
2024-05-04 09:38
Согласно данным соцопроса, для 84,2% населения Армении, память о Геноциде армян - это трагедия, память о которой следует закрепить в Конституции РА. Как передает Verelq.am, об этом в своем Телеграм-канале пишет политолог Бениамин Матевосян: