Հայկ Մամիջանյան․ Հետևեք ձեր խոսքերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաներին ավելի շատ մարդիկ կան, քան երեկ «Փաշինյանի աջակիցներ» խորագրի ներքո կազմակերպված հավաքին է եղել։ Այս մասին դեպի Գյումրի ավտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով` համազգային շարժման բոլոր գործողությունները խաղաղ եղել են և այդպես էլ շարունակվելու են՝
Հարցին, թե մայիսի 9-ը նախկինում միշտ հաղթականորեն ու բարձր տրամադրությամբ է նշվել, այս անգամ խորհուրդը ո՞րն է լինելու, եթե Շուշին չկա, Արցախի մնացյալ հատվածի ճակատագիրն էլ՝ անհայտ, Մամիջանյանն ասաց, որ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը:
«Նախ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը։ Փաշինյանը մեզնից խլել է Եռատոնը։ Ես վստահ եմ, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք կդնի նրան, որ կարողանանք ասել քառատոն։ Ժողովրդի հաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի, և ժամանակն է, որ փաստագրվի ժողովրդի հաղթանակը»,- նշեց նա։
Պատգամավորը շարժման նախաձեռնողների հասցեին տարբեր բամբասանքներ տարածողներին Մամիջանյանը խորհուրդ տվեց հետևել սեփական խոսքերին։
«Պախկված մի տեղ ստատուսներ գրելը հեշտ է։ Ինչ վերաբերում է իրենց տարածած «տեղեկություններին», թե, իբր, վրաններում թմրանյութ են բաժանում և այլն, և այլն, ես կպատասխանեմ մեկ պարզ նախադասությամբ․ հետևե՛ք, թե ինչ եք խոսում, թե չէ մենք կհրապարակենք, թե ով, որտեղ, որ ակումբում, որ նկուղում ինչ թմրանյութ է օգտագործում։ Ապակե տանը նստած քար շպրտել պետք չէ»,- եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".