Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «6 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ, կատարյալ խայտառակություն են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը։
«Այսինքն՝ Ադրբեջանին և միջազգային հանրությանը նման կայֆավատի առիթ տալ Հայաստանի քաղաքական դիվանագիտական մտքի պոտենցիալի վրա, կարծում եմ ոչ մեկ նման բան վաղուց չէր արել։ Այդ վեց առաջարկություններ կոչվածը պարզապես ցածրորակ, որևէ ինտելեկտուալ լուրջ քաղաքական աշխատանք չպարունակող, վախվորած, «Ճ» կլասի շարադրություն է, որտեղ մեզ ձեռնտու որևէ քաղաքական հետևանք ակնկակելը պարզապես միամտություն է»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Ներկայացնելով վեց սկզբունքերը, նա ասաց, որ առաջին կետը զավեշտ է, երկրորդը՝ սուտ։
Ինչ վերաբերում է երրորդ կետին, որտեղ ասվում է, որ «հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», Արմեն Աշոտյանը ընդգծեց.
«Ենթադրվում էր, որ սա պետք է լինի Հայաստանի կողմից բերված ամենաուժեղ արգումենտը։ Հիմա հարց՝ եթե Արցախը չեն հանձնում Ադրբեջանին, Նիկոլը չի հրաժարվում Արցախից, ապա ինչու Հայաստանը չի գրել այդ կետի մեջ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորման սկզբունքը պետք է լինի հայ-ադրբեջանական բանակցային փաթեթի մաս»։
Նրա խոսքով՝ այստեղից կարելի է եզրակացնել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին որևէ բան չկա, իսկ Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների երաշխավորումը դնում են մեկ այլ ատյանի պատասխանատվության ներքո։ «Ո՞վ է այդ ատյանը։ Պարզ է, որ Հայաստանը չէ, միջազգային կառույցները չեն։ Այս ձևակերպումից ակնհայտ է, որ նրանք դա դիտարկում են Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում»,- ասաց Արմեն Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 20:37
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян назвал шаги, которые будут направлены на отстранение премьера Никола Пашиняна от власти, передает Sputnik Армения.
-
2024-05-09 18:58
Архиеписком Баграт Галстанян дал премьер-министру Армении Николу Пашиняну час на отставку. Об этом Галстанян заявил на проходящем в Ереване митинге движения «Тавуш во имя Родины», передает NEWS.am.
-
2024-05-09 18:57
Представители движения "Тавуш во имя родины" и их сторонники собрались на площади, чтобы потребовать ответа от руководства Армении и дать ему время на прекращение антиконституционного процесса по делимитации границы. Об этом заявил глава Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян на митинге в центре Еревана, передает Sputnik Армения.
-
2024-05-09 18:14
На Площади Республики Еревана проходит многотысячный митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской апостольской церкви Баграта Галстаняна.