Թուրքական ապրանքների տեղատարափն անխուսափելի է․ փորձագետը՝ էմբարգոն չեղարկելու մասին
Էմբարգոյի չեղարկումից հետո Հայաստանում անխուսափելիորեն թուրքական ապրանքների տեղատարափ կլինի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետն ընդգծեց, որ թուրքական տնտեսությունը խիստ մրցունակ է։ Երկրում լավ զարգացած է համատեղ արտադրությունը, գործում են արտասահմանյան (եվրոպական կամ ամերիկյան) կապիտալով բազմաթիվ ձեռնարկություններ, և այս պայմաններում Հայաստանը պարզապես հակադրելու բան չունի։
«Բացի այդ, արտադրության լուրջ ծավալների դեպքում ապրանքների ինքնարժեքը զգալիորեն ավելի ցածր է, քան Հայաստանում։ Ավելին, թուրքական իշխանությունը սուբսիդավորում է իրենց ձեռնարկությունները», - ընդգծեց Մանասերյանը։
Նրա խոսքով՝ այդ բոլոր գործոնները Թուրքիայից տնտեսական կախվածության կհանգեցնեն։ Մասնագետը չմտածված է համարում հայկական իշխանության գործողությունները․ այն սկզբում մտցրեց, իսկ հետո հապճեպ չեղարկեց թուրքական ապրանքների վրա դրված էմբարգոն։
Նրա խոսքով՝ փոքր տնտեսությամբ երկիրն առանց այդ էլ լուրջ շոկ է ապրել։ Նա հիշեցրեց, որ էմբարգոյի ներդրումից հետո շատ հայ գործարարներ լուրջ ներդրումներ են կատարել տեղական արտադրանքի զարգացման գործում, նոր նախագծերի համար վարկեր են վերցրել:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միայն 2022թ-ին առաջին հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Համեմատության համար՝ ընդհանուր 73 մլն դոլարի ապրանք էր ներմուծվել 2021թ․ ամբողջ ընթացքում, երբ կիրառվում էր թուրքական ապրանքների էմբարգոն։ Նախորդող տարիներին Թուրքիայից ներմուծումը տարեկան գերազանցել է 200 մլն դոլարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.