Последние новости

Իրաքի իշխանություններն ամբողջ երկրում պարետային ժամ են սահմանել

Իրաքի իշխանությունները երկրում իրավիճակի վատթարացման պատճառով ամբողջ երկրում պարետային ժամ են սահմանել՝ սկսած երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ից մինչև հետագա ծանուցում, ասվում է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարության հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Al Jazeera հեռուստաալիքով:

«Այսօր ժամը 19.00-ից մինչև հաջորդ ծանուցումը Իրաքի բոլոր նահանգներում հայտարարված է տեղաշարժի ամբողջական արգելք»,- ասվում է անվտանգության ուժերի հրամանում։

Ավելի վաղ Իրաքի իշխանությունները հայտարարել էին միայն Բաղդադում ժամը 15.30-ից պարետային ժամ մտցնելու մասին, սակայն շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները, որոնք ներթափանցել էին Բաղդադի պահպանվող «կանաչ գոտու» ներսոմ Հանրապետական պալատ, անտեսել էին իշխանությունների հրահանգը։ Ներկա պահին անվտանգության ուժերը ցրում են ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու հրազեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ