ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ «ԶԵՅԹՈՒՆ»-ՈՒՄ Է. ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:
Թվով 23-րդ մասնաճյուղի բացման առթիվ Ամերիաբանկը մշակել է նաև հատուկ առաջարկներ` նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական բոլոր այն անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչև 31.12.2022թ.-ը ներառյալ
Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար
• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
• Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
• VISA ստիկեր` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր.-ի փոխարեն)
Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար
• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
• Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, MasterCard Standart, MasterCard Gold) տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն` հղումով:
Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ. Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30 - 17:00:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 13:57
"Чтобы получить более четкое представление о том, что делает пашиняновская хунта для ослабления границ Армении, в частности, в плане ликвидации минных полей в Тавуше, было бы полезно ознакомиться с опытом ряда других государств, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.
-
2024-04-23 11:42
Накануне 24 апреля "Джавахкская диаспора России" обратилась с заявлением, в котором говорится:
-
2024-04-22 12:23
«Лишение свободы и похищение властями Азербайджана лидеров, общественных деятелей, военнослужащих Арцаха являются открыто незаконными и абсолютно произвольными, преступными деяниями», - написал в Facebook экс-омбудсмен Армении, глава Фонда «Татоян» Арман Татоян.
-
2024-04-22 11:55
Соглашение между вице-премьерами Армении и Азербайджана, согласно которому "делимитация" между странами начинается якобы с Тавушского марза, фактически, дезавуировано Баку. МИД страны, с которой Пашинян якобы строит "мир", заявил, что "Армения согласилась вернуть 4 оккупированных села". Ни слова о дальнейшей делимитации или начале переговоров.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-04-08 16:56
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։ «Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։
-
2024-03-29 15:14
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով:
-
2024-03-21 17:33
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ։ Զգալի աճել է նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թվաքանակը՝ վերջին 3 տարում ավելանալով գրեթե 3 անգամ:
-
2024-03-11 14:49
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։