Պուտինը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի իրավիճակի շուրջ, ինչպես նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցերը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ հեռախոսային բանակցությունները տեղի են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Ռուսաստանի նախագահը Մակրոնին ասել է, որ Ուկրաինան արևմտյան զենքն օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքին և Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածներ հասցնելու համար։
«Իրականացվել է հանգամանալից և անկեղծ մտքերի փոխանակություն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման շեշտադրմամբ»,- նշվել է Կրեմլի հաղորդագրությունում։
Զապորոժիեի ԱԷԿ-ի (Էներգոդար) վեցերորդ և վերջին բլոկը, որը գտնվում է ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքում, կանգնեցվել է կիրակի գիշեր։
Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է։ Այն բաղկացած է ВВЭР-1000 վեց էներգաբլոկներից։ Վերջին ժամանակներս աշխատում էին միայն հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները։ Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծությունների պատճառով դրանցից մեկն անջատվել էր վնասվելու պատճառով, մյուսը գտնվում էր պլանային բեռնաթափման ռեժիմում՝ աշխատելով նվազագույն հզորությամբ։ Այս շաբաթ ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայից զրկվել էին ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինային ենթակա տարածքները։
Սեպտեմբերի սկզբին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել ԱԷՄԳ-ի առաքելությունը։ Գործակալության փորձագետների մի մասը հեռացել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ ԱԷԿ-ում մնացել է երկու փորձագետ։
Ավելի ուշ ԱԷՄԳ-ն զեկույց էր ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ի ստուգման արդյունքների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, նշվել էր ռազմական գործողությունները դադարեցնելու և այդ շրջանում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".