Последние новости

ԱԺ հայտարարության նախագծի 4 կետերը, որոնց չի համաձայնվել ՔՊ-ն

ԱԺ իշխող խմբակցության կողմից ադրբեջանական ագրեսիայի մասին ներկայացրած հայտարարության նախագիծն անկատար է, ամբողջական չէ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Դրանից ելնելով՝ մենք առաջարկել ենք ոչ մեծ ծավալի, բայց 4 հիմնական կետեր՝ որպես կարևորագույն ուղերձ ոչ միայն միջազգային հանրությանը, այլև մեր քաղաքացիներին, մեզ բոլորիս։ Կարդամ այդ չորս առաջարկները, որոնք մերժվել են։

Առաջինը՝ Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայկական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021 թվականի հունիսի 11-ի Շուշիի հռչակագրով։

Երկրորդ՝ արձանագրում ենք ՀՀ արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը,

երրորդ՝ տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։

Եվ չորրորդ՝ Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների և այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պայմաններում»,- ասաց Մինասյանը։

Lragir.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ