Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են «907-րդ» բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։
Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։ Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «...երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։
Անդրադառնալով Մենենդեսի գրությանը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ ԱՆի Չաղլասյանը նկատել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Մենենդեսին իր սկզբունքայնության և համառության համար՝ դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ ադրբեջանական ռմբակոծությունների, ներխուժման և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում։ Աշխատելով սենատոր Մենենդեսի հետ՝ մենք հետամուտ ենք լինելու օրենսդրությամբ և մեզ հասանելի այլ միջոցներով հասնելու դեպի Ադրբեջան ամերիկյան հարկատուների գումարների հոսքի դադարեցմանը»։
Սենատոր Մենենդեսի նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".