Последние новости

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԶՊՄԿ-Ն ԵՌԱՊԱՏԿԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

2022թ.-ի երեք եռամսյակների արդյունքներով ԳեոՊրոՄայնինգի մաս կազմող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հարկատուների շարքում կրկին առաջատարն է։ ԶՊՄԿ-ն հաշվետու ժամանակահատվածում հանրապետության պետբյուջե է վճարել ավելի քան 129 մլրդ դրամ տարբեր տեսակի հարկեր, ինչը 304%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (42,3 մլրդ դրամ): Ընդ որում, շահութահարկի վճարումների ծավալն աճել է ավելի քան երեք անգամ՝ մինչև 32,3 մլրդ դրամ։

Պետական բյուջե հարկային մուտքերի զգալի աճին նպաստել են հետևյալ գործոնները. ԶՊՄԿ-ի կողմից արտադրվող ապրանքների ինքնարժեքի աճը միջազգային շուկաներում, պետության կողմից խտանյութի արտահանման վրա նոր տուրքի սահմանումը, ինչպես նաև արտադրական գործընթացների և ծախսերի օպտիմալացումը և ԶՊՄԿ-ի արտադրողականության բարձրացումը:

Ռոման Խուդոլի, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ. «Չնայած պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների որոշակի անկմանը, տարեկան կտրվածքով գների դինամիկան դրական է: Բացի այդ, ակտիվի շահութաբերության բարձրացման էական գործոն է հանդիսացել արտադրական գործընթացների, արտադրական ծախսերի օպտիմալացումը և ձեռնարկությունում մրցութային ընթացակարգերի ներդրումը: Դինամիկ աճող տնտեսական և արտադրական ցուցանիշների ձեռքբերմանը զուգընթաց խնդիր է դրվել ապահովել ընկերության բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակ, պատրաստակամություն կիրառելու ամենաարդյունավետ միջոցներ շրջակա միջավայրի վրա արտադրական գործունեության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բիզնեսի բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակի հասնելու համար, արտադրության օպտիմալացմանը զուգընթաց, մենք աշխատում ենք բարելավելու կայուն զարգացման կորպորատիվ քաղաքականությունը՝ կիրառելով միջազգային ստանդարտներ և գործելակերպ:

Ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ-ի ողջ աշխատանքային թիմն այս տարի լուրջ միջոցներ ձեռնարկեց, որոնք պսակվեցին հաջողությամբ։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում ԶՊՄԿ-ի ողջ անձնակազմին, ովքեր մեծ ներդրում ունեցան ձեռնարկության գործունեության նման դրական արդյունքների ապահովման գործում»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2023-12-19 11:42

      Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։  

    • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ
      2023-07-14 19:03

      ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
      2022-12-23 15:56

      2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ ԵՐևԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2022-12-20 15:48

      Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: