Последние новости

Սաղաթելյան․ Իմ կարծիքով վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու

«Նիկոլ Փաշինյանն ասաց կա 2 տարբերակ , բայց մի կարևոր բան եմ ուզում հիշեցնել, որ սեպտեմբերին մի քանի հայտարարություներ է արել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց այս վերջին իր հայտարարության ժամանակ ասաց՝ ես դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն եմ տվել ռուսական կողմի փաստաթղթին , բայց պարզվեց, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի նաև ամերիկյան տարբերակը։ Մեկ ագամ ևս հստակ արձանագրենք, որ սուտ է խոսել։

էն որ, նայել ա ժողովրդի աչքերին ու ասել՝ փաստաթուղթ չկա, ստում էր, փաստաթղթերն իր դարակում դրված էին, էնքան սուտ է խոսել՝ մեկը մյուսին հակասելով , որ արդեն չի հասկանում ինչ է անում»,-այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով այսօր կայանալիք եռակողմ հանդիպման մասին հարցին։ 

«Երբ Նիկոլը հայտարարում է, որ կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին, որևէ արժեք չունի , քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է վաշինգտոնյան տարբերակը, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը և առհասարակ՝ Արցախի հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե այնումաենայնիվ ինչ կարելի է սպասել այսօրվա եռակողմ հանդիպումից, Սաղթելյանը նշեց «Իմ կարծիքով վերջնական փաստաթուղթ չ ստորագրվելու»։

Yerevan Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ