«Ժողովուրդ»․ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ Արցախից Պաշտպանության բանակի գեներալներ են եկել Երևան ու հանդիպել ուժային կառույցների ղելավարներին, քննարկել այն հարցը, որ Արզումանյանին պետք է բաց թողնել, արդար չէ, որ միայն նա է կալանքի տակ: Նշենք, որ քրեական վարույթով առերեսումների շարքը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:
Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչև նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.
-
2024-05-20 11:05
Осажденный полицейскими Киранц. Об этом говорится в записи, распространенной движением «Во имя Родины», которое обнародовало фотографию из села Киранц Тавушской области. В Киранце на этот момент находится большое число полицейских.
-
2024-05-20 10:23
По крайней мере восемь человек погибли при крушении вертолета президента Ирана Эбрахима Раиси. Об этом сообщило агентство Tasnim.