«ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՏՈՐԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ
Հայերը, պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ՝ մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ՝ նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։ Որքան էլ տարօրինակ թվա՝ այսօր նրանցից շատերին ճանաչում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, նույնիսկ` Հայաստանում։ Այս բացը լրացնելու համար 2011 թ.-ից Վիվա-ՄՏՍ-ը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ գործընկերությամբ ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարը։
Վերջերս ընթերցողի սեղանին է դրվել գրքաշարի 13-րդ հատորը՝ նվիրված աշխարհի հայ բարերարներին։ Մարդկանց՝ որոնք տարիներ շարունակ օրինակելի կերպար են եղել բոլորի համար։ Գրքում տեղ են գտել բարերարներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանցի, Փոլ Չաթերի, Հովհաննես Լազարյանի, Պողոս Նուբարի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի և Ջերարդ Գաֆեսճյանի անունները, նրանց անցած ուղին ու ներդրումը։ Այսօր էլ տարբեր երկրներում կարելի է տեսնել այս բարերարների թողած ժառանգությունը․ մշակութային հաստատություններ, եկեղեցիներ, հայկական դպրոցներ և հայապահպան այլ կենտրոններ։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների շրջանում։ Հատուկ կարևորություն է տրվել նաև նորանկախ Հայաստանի կայացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցած բարերարներին, որոնց շնորհիվ ստեղծվել և այսօր էլ գործում են բազմաթիվ հաստատություններ։
2011 թ.-ից հրատարակվող՝ «Աշխարհի հայերը» գրքաշարի առաջին չորս հատորները նվիրված են աշխարհի մայրցամաքներում կառուցված հայկական մոտ 800 հուշարձաններին։ Այնուհետև շարքը շարունակվում է աշխարհի հայերին նվիրված հրատարակություններով (աշխարհի հայ երաժիշտներին, նկարիչներին, կինոգործիչներին, ազդեցիկ կանանց)։ Նրանց թվում են ինչպես բոլորիս կողմից ճանաչված ու սիրված դեմքեր, այնպես էլ՝ շատերի համար անծանոթ մարդիկ։ Գրքաշարը նախատեսված չէ վաճառքի համար, սակայն էլեկտրոնային տարբերակով հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի կայքում։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 15:16
Доктор политических наук, военный историк Армен Айвазян пишет на своей странице в Фейсбук о срочных шагах народного движения, которые следует предпринять незамедлительно.
-
2024-05-11 12:24
"Примечательный нюанс: в 2021 году, после заявления Генштаба РА с требованием отставки Никола Пашиняна, власти (не важно с применением административного ресурса или нет) провели контрмитинг. На площади Республики собралось несколько тысяч человек", - пишет в своем телеграм-канале политолог Беньямин МАТЕВОСЯН.
-
2024-05-11 10:37
Как можно оценить итоги визита премьер-министра Армении Никола Пашиняна в Москву и его отсутствие на параде Победы? Насколько возможно совместить выход из ОДКБ и членство в ЕАЭС, хорошие экономические отношения с Россией? На эти и другие вопросы Verelq ответил ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО МИД России Николай СИЛАЕВ.
-
2024-05-09 09:40
В длинном перечне провалов во внешней и внутренней политике во время нахождения у власти Пашиняна особое место занимает признание Пашиняном Арцаха частью Азербайджана. Этот политический акт явился несомненно ошибочным по многим причинам, в том числе по следующим:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: