Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆՇԵՂՈՐԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ Է ԵՐԿՆԻՇ ԱՃԵՐ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է.
«2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։
Տնտեսական 12,6 տոկոս բարձր աճի պայմաններում 2022 թվականի հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 65 տոկոսով կամ շուրջ 4 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլարով։
Այլ կերպ ասած՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունն ավելացրել է պետական պարտքը շուրջ 1500 ԱՄՆ դոլարով։
Փաստորեն, գործող իշխանությունն իր կառավարման շրջանում պետական պարտքն ավելացրել է տարեկան միջինը մոտ 13 տոկոսով։
Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանության օրոք տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմում է գրեթե 5 տոկոս՝ 2,6 անգամ զիջելով պետական պարտքի տարեկան միջին աճի ցուցանիշին։
Այսպիսով՝ ևս մեկ անգամ փաստագրվում, արձանագրվում և հիմնավորվում է՝ այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, այսօրվա թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".