Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԷՐԻՆ ՄԵՅԵՐԻ «ԱՇԽԱՐՀԻ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ» ԲԵՍԹՍԵԼԵՐԸ

Դեկտեմբերի 11-ին, Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի շնորհանդեսը, որ հեղինակել է INSEAD միջազգային բիզնես-դպրոցի պրոֆեսոր, միջմշակութային մենեջմենթի մասնագետ Էրին Մեյերը:

Արդշինբանկի նախաձեռնությամբ եվ ֆինանսական աջակցությամբ գիրքը թարգմանվել է հայերեն և հրատարակվել Newmag հրատարակչության կողմից: Newmag-ը հանդիսատեսին ներկայացրեց հեղինակին և նրա անցած ստեղծագործական ճանապարհը: Էրինն ուսումնասիրում է շփման մոդելները և բիզնես-համակարգերը աշխարհի տարբեր անկյուններում: Նրա ուսումնասիրությունները հրատարակվել են Harvard Business Review, Singapore Business Times և Forbes.com հարթակներում: Նա ներգրավված է Thinkers50 Radar 2013 վարկանիշային ցանկում` որպես աշխարհի ամենախոստումնալից մտածողներից մեկը: 2014 թ.-ին լույս տեսած և անմիջապես բեսթսելեր դարձած այս գրքում վերլուծության է ենթարկվում ազգային և մշակութային տարբերությունների ազդեցությունը միջազգային բիզնեսի վրա:

Շնորհանդեսին մասնակցություն ունեցան Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և թարգմանիչ Դավիթ Սարգսյանը: Մի հարկի տակ հավաքվել էին բազմաթիվ հյուրեր, տնտեսագետներ, մենեջերներ, լրագրողներ և այլ ընթերցասերներ: Խոսելով այն պատճառների մասին, որոնց արդյունքում Արդշինբանկը միացավ նախագծին, Բանկի վարչության նախագահը, մասնավորապես, նշեց.

«Վերջին տարիներին մեր երկիր են տեղափոխվել զգալի թվով արտերկրյա քաղաքացիներ, որոնք սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքում: Նոր ազգային մշակույթների առկայությունը հայկական բիզնեսի համար նոր հարց բարձրացրեց. ինչպես արդյունավետ շփվել օտարերկրացիների հետ, ինչպես կառուցել միջանձնային հարաբերություններ այս մշակութային բազմազանության մեջ: Բիզնեսը Հայաստանում դառնում է բազմազգ, դրա օրինակն է Արդշինբանկի փոխակերպման անցած ճանապարհը: Այսօր Բանկի եկամտի ավելի քան 80%-ը գեներացվում է Հայաստանից դուրս, արտերկրում, միջազգային շուկաներում: Միևնույն ժամանակ Բանկում մեծանում է նաև օտարերկրյա աշխատակիցների թիվը, փաստորեն միջմշակութային շփումը դառնում է հաղորդակցության և հաջողակ բիզնեսի վարման կարևոր գործոն: Այս բոլոր փաստերը հաշվի առնելով, մենք եկանք այն եզրակացության, որ ճիշտ կլիներ Էրին Մեյերի արժեքավոր հետազոտությունը հասանելի դարձնել հայ ընթերցողին՝ թարգմանելով այն հայերեն»,- ընդգծեց Ա. Անանյանը:

Նշենք, որ սա արդեն երրորդ գիրքն է, որ Newmag-ը հրատարակում է Արդշինբանկի հետ միասին: Մինչև «Աշխարհի մշակույթների քարտեզը», ընթերցողներին ներկայացվել էին «100 մոնոլոգ. անսովոր գիրք՝ արտասովոր մարդկացով», ինչպես նաև տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի «Կապիտալիզմ և ազատություն» գրքերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (17 фото)

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • FMO ПРЕДОСТАВИЛО АРДШИНБАНКУ ГАРАНТИЮ ПО КРЕДИТНОМУ ПОРТФЕЛЮ НА СУММУ 20 МЛН ДОЛЛАРОВ США
      2024-05-15 16:35

      В рамках 33-го бизнес-форума Европейского банка реконструкции и развития (ЕБРР) ЗАО «Ардшинбанк» и голландский банк развития предпринимательства FMO подписали Договор поручительства по кредитному портфелю на сумму 20 млн. долларов США сроком на 7 лет.

    • САР ЗА ПРАВДУ И СПРАВЕДЛИВОСТЬ!
      2024-05-15 13:20

      Резолюция расширенного заседания Совета САР Мы, участники расширенного заседания Совета САР: руководители региональных и местных отделений крупнейшей армянской организации мира, представляющие все регионы РФ (от Москвы и Московской области до Краснодарского края, от Кемерово и Ставрополья до Ульяновской, Омской и Новосибирской областей, от Тулы и Ярославля до Камчатки, от Нижнего Новгорода, Брянска и Тамбова до Иваново и Воронежа, от Саратова до Татарстана и Республики Башкортостан и т.д.), главы ряда армянских национально-культурных объединений (Ай Дат, Джавахкская диаспора, "Арарат", "Ассоциация граждан Армении, проживающих в России" и др.), представители духовенства, армянского научно-образовательного, культурного, военного, дипломатического, молодежного, спортивного сообществ, обсудив ситуацию в Армении и угрозы ее существованию в свете проводимой властями РА политики, ведущей:

    • Ваге ДАВТЯН: "В ОСНОВЕ ВСЕХ ТЕЗИСОВ СРБАЗАНА ЛЕЖИТ МОРАЛЬНЫЙ КОМПОНЕНТ"
      2024-05-14 10:58

      "Баграт Србазан, по сути, говорит о перспективе теократии, - пишет в своем телеграм-канале доктор политических наук Ваге Давтян.

    • В ИСТОРИЧЕСКИХ ВЕЛИЧИНАХ
      2024-05-14 10:47

      В Москве вышла книга Ариса КАЗИНЯНА "Бумажные колокола" - второй том проекта Игоря АВАНЕСЯНА "Культурологические беседы о политической истории армян". Под призмой исторических законов, доказавших свое присутствие и исправность на протяжении тридцати веков армянской политической жизни, рассматривается философия развития внутренних процессов на тридцатилетнем отрезке независимости (1991-2021 гг.). Книга поддерживает тезис о том, что именно Арцах являлся с рубежа XX-XXI вв. единственной идеей, объективно могущей стать площадкой конструирования обновленной политической модификации армян - нации независимости.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ